«Տերյան մշակութային կենտրոն»-ի հայկական ավանդական տարազների եւ գորգերի ցուցադրությունը`Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում

17:03   24 հոկտեմբերի, 2023

Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է «Տերյան մշակութային կենտրոն»-ի՝ հայկական ավանդական տարազների եւ գորգերի մեկշաբաթյա ցուցադրությունը։ Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած միջոցառումը անց է կացվել ՀՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ եւ կրել է «Անցյալի ապագան. կին ձեռներեցների հզորացում՝ աջակցելով  Հայաստանի ավանդական արվեստի վերածննդին» խորագիրը:

Ցուցադրությանը ներկայացվել են հայկական տարազի ավանդույթները եւ դրանց  հետ կապված ժողովրդական ձեռարվեստի վերականգնումը՝ ապագա սերունդների համար մշակութային հարուստ ժառանգության պահպանման նպատակով:

380113593_712101067489586_6834268950505671398_n.jpg (213 KB)

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը: Իր խոսքում դեսպանն ընդգծել է հայկական ավանդական տարազների եւ գորգերի ուրույն տեղը հայկական  հարուստ մշակութային ժառանգության մեջ: Անդրադառնալով ցուցահանդեսի՝ կանանց զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը խրախուսելու նպատակին՝ դեսպանը բարձր է գնահատել «Տերյան մշակութային կենտրոն»-ի գործունեությունը՝ որպես արվեստի, արհեստագործական ավանդույթների եւ ձեռներեցության հաջող համադրման օրինակ:

370122506_1393644894921223_2968254901913961232_n.jpg (180 KB)

Իր խոսքում դեսպան Պապիկյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էթնիկ զտմանը՝ ընդգծելով ազգային մշակույթի՝ դժվարությունների դեմ հայ ժողովրդի տոկունությունը խորհրդանշող առաքելությունը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ:

380136437_647311830939807_3396785019855967166_n.jpg (142 KB)

380223093_658715306391965_6903428948341705088_n.jpg (208 KB)

380390847_582863740632304_4935395496097155535_n.jpg (128 KB)

387483352_640915127928699_5144098552979397782_n.jpg (213 KB)



© NEWS.am STYLE