«Վարդագույնը մեզ շատ է սազում»․ Մարինկա Խաչատրյանի նոր ֆոտոշարքը

17:26   26 հոկտեմբերի, 2023

Մարինկա Խաչատրյանը նոր ֆոտոշարքով վառ տրամադրություն է փոխանցում։ Instagram-ում հրապարակած լուսանկարներում դերասանուհին վարդագույն կերպարով է եւ նշում է՝ «Վարդագույնը մեզ, պարզապես, այնքան շատ է սազում»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Marinka Xachatryan (@marinka_khachatryan_official_)

Մարինկան «Բարբի» ֆիլմի հերոսուհու ամենասիրելի երանգի թրենչով է, որը կրում է՝ որպես զգեստ։ Այն համադրված է թափանցիկ կոշիկների հետ։ Աքսեսուարներից դերասանուհին ընտրել է սպիտակ շրջանակով ակնոց եւ խոշոր, կլոր ականջօղեր, իսկ մազերը ոճավորել է բարձր հավաքված հյուսքով։ 

Մարինկայի ոճի հեղինակը Սոսե Սահակյանն է, իսկ լուսանկարներինը՝ Serin Matous-ը, որի հետ դերասանուհին առաջին անգամ չէ, որ համագործակցում է։ 



© NEWS.am STYLE