12:16 26 հոկտեմբերի, 2023Հայկական ծագումով ֆրանսիացի դերասան եւ դրամատուրգ Սիմոն Աբգարյանը Oeuvre d’Orient ասոցիացիայի միջոցով դիմել է հայերին եւ հայկական սփյուռքին։
"La diaspora est un empire qui ignore sa force!"
— L'Œuvre d'Orient (@OeuvredOrient) October 25, 2023
Après la chute du #hautkarabakh, Simon Abkarian lance un appel aux #Armeniens et aux amis de l'#Armenie. #standwitharmenia #ArtsakhGenocide pic.twitter.com/yUcbD4SwRc
«Մենք պետք է ոտքի կանգնենք գոյատեւելու համար, իսկ գոյատեւելու համար պետք է պայքարենք: Սա նշանակում է կազմակերպել եւ մասնագիտացնել գործող բոլոր մարմիններն ու ասոցիացիաները: Այլեւս պետք չէ միամիտ լինել։ Այլեւս չպետք է ասենք՝ «ամոթ Միացյալ Նահանգներին», «ամոթ ԵՄ-ին»։ Հասկացանք, որ չեն ամաչում։ Մենք հասել ենք մի կետի, երբ քաղաքական էթիկան ամբողջությամբ ճնշվել է եւ վաճառվել գումարով։
Ալիեւն Արցախի անկումից հետո ասել է. «Մենք նավթ ունենք, իսկ իրենք՝ սփյուռք»։ Սփյուռքը կայսրություն է, որն անտեսում է իր ուժը»,-նշել է նա։