H&M-ի եւ Paco Rabanne-ի նոր հավաքածուն․ խաղիկներ եւ հեդոնիզմ

20:10   26 հոկտեմբերի, 2023

H&M-ի եւ Paco Rabanne-ի համագործակցության արդյունքում ստեղծված նոր հավաքածուն հասանելի կլինի նոյեմբերի 9-ին: H&M-ն իր նոր դիզայներական գործընկերոջ մասին առաջին անգամ հայտարարեց  Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում կազմակերպված երեկույթի ժամանակ:

раб1.jpg (30 KB)

раб6.jpg (45 KB)

«Որտե՞ղ է ավելի լավ ներկայացնել վառ պահերի համար նախատեսված հավաքածու, եթե ոչ կուլտային գիշերային ակումբում: Հաճելի էր ներկայացնել Rabanne-ի եւ H&M-ի համագործակցությունը Փարիզում, որտեղ մեր հյուրերը բացահայտեցին այս բազմակողմանի հավաքածուի զարմանալի ներուժը»,-ասել է H&M-ի կանացի հագուստի դիզայնի ղեկավար եւ կրեատիվ խորհրդատու Անն-Սոֆի Յոհանսոնը:

раб2.jpg (31 KB)

раб3.jpg (41 KB)

Կանացի եւ տղամարդու հագուստ, աքսեսուարներ եւ տան դեկորներ ներառող վառ հավաքածուն կմիավորի Rabanne-ի ժամանակաշրջանը խորհրդանշող ստեղծագործությունները H&M-ի հիմնական լսարանի հետ՝ առաջարկելով մատչելի ուղի դեպի Paco հեղափոխական ապրանքանիշը:

раб4.jpg (35 KB)

раб5.jpg (35 KB)

«Rabanne-ը միշտ եղել է զվարճալի ապրանքանիշ, եւ այս միջոցառումն արտացոլում է Rabanne H&M  հավաքածուի զվարճալի ոգին: Ես միշտ ցանկանում եմ, որ մարդիկ մեր հագուստը կրելիս իրենց ազատ զգան, ուստի հիանալի էր տեսնել հյուրերի, ովքեր զվարճանում եւ ընդունում էին հավաքածուի հեդոնիստական ​​ոգին»,-ասել է Rabanne-ի ստեղծագործական տնօրեն Ժուլիեն Դոսենան:



© NEWS.am STYLE