Նման է մայրիկին․ Մալենայի նոր ֆոտոշարքը եւ լսարանի արձագանքը

11:25   30 հոկտեմբերի, 2023

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան նոր ֆոտոշարք է հրապարակել։ Instagram-ում տեղադրած կադրերում 16-ամյա երգչուհին նոր ոճով է ներկայացել։ Էքսպերիմենտալ ու թրենդային սանրվածքների սիրահար Մալենան այս անգամ նախընտրել է փարթամ գանգուրներն ու առօրյա հարմրավետ լուքը։ 

Երգչուհին լայն թեւքերով սպիտակ բլուզով է ու բաց կապույտ «օվերսայզ» ջինսերով։ Նա պարանոցը զարդարել է եռաշերտ հուլունքներով, իսկ դիմահարդարման մեջ նախապատվությունը տվել պարզ աղեղներին եւ «նյուդ» շրթներկին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Maléna (@malenamalenah)

Մալենան տեւական ժամանակ պասիվ էր Instagram-ում, եւ նրա նոր ֆոտոշարքն աշխուժացրել է նաեւ նրա հետեւորդներին։ Մեկնաբանություններում կա նաեւ կարծիք, որ երգչուհին այս ոճում նման է իր մայրիկին՝ դերասանուհի Աննա Մանուչարյանին։ 



© NEWS.am STYLE