Ֆրանսիական անվանում, հայկական համ ու հոտ. Perle ռեստորանի բացումը՝ Դեբեդ գյուղում (VIDEO)

20:11   30 հոկտեմբերի, 2023

Լոռու մարզն այսուհետ տեղացիներին ու հյուրերին կներկայանա նոր հարմարավետ ժամանցավայրով, որն ունի ֆրանսիական անվանում ու հայկական համ ու հոտ։ Դեբեդ գյուղում բացվեց Perle ռեստորանը, որը Debed Life համալիրի նախագծերից է։ 

Հետաքրքիր ինտերիեր, ջերմ մթնոլորտ ու համեղ խոհանոց․ ու այս ամենը Հայաստանի կանաչ սրտում, որտեղ կարող եք վայելել ոչ միայն հաճելի հանգիստն, այլեւ կազմակերպել աշխատանքը՝ գեղեցիկ բնապատկերների ֆոնին։

Perle-ն, պարզապես, ռեստորան չէ, այն ժամանցավայր է, որտեղ խոհանոցը միաձուլվում է արվեստի հետ։ Ռեստորանի բացումն ուղեկցվեց նկարների ցուցահանդեսով, որը ներկայացված կլինի առաջիկա ամիսների ընթացքում։

Debed Life նախագծի հիմնադիր եւ Perle ռեստորանի համահիմնադիր Տաթեւիկ Աղաբաբյանի խոսքով՝ ժամանցավայրը, պարբերաբար, հանդես կգա մշակութային տարբեր իրադարձություններով։ 

Ավելին՝ տեսանյութում։ 

Սյունե Առաքելյան
Օպերատոր՝ Հայկ Հովհաննիսյան



© NEWS.am STYLE