Pandora-ն ցանկանում է ադամանդները հասանելի դարձնել բոլորին

17:10   31 հոկտեմբերի, 2023

Pandora-ն որոշել է հասանելի դարձնել ադամանդները՝ նախապատվությունը տալով լաբորատորիայում աճեցված թանկարժեք քարերին: Տոնական սեզոնին ընդառաջ՝ բրենդը ներկայացնում է երեք նոր հավաքածու, որոնք համատեղում են բարձրորակ արհեստագործությունը պարզ, բայց գեղեցիկ դիզայնի հետ:

пандора.jpg (140 KB)

Նոր զարդերի մեջ օգտագործում են լաբորատորիայում աճեցված քարեր, որոնք ունեն նույն գույնը, կտրվածքը, պարզությունը՝ դրանք դարձնելով ավելի մատչելի: Pandora-ն առաջարկում է երեք տարբեր հավաքածուներ՝ Nova, Era եւ Talisman:

пандора1.jpg (98 KB)

Pandora Nova-ն ցուցադրում է լաբորատորիայում աճեցված ադամանդների անսահման փայլը: Այս քարերը կարող են կլանել եւ բեկել շրջակա լույսը ցանկացած անկյան տակ: Այս դիզայնը վերարտադրված է շղթաների, ճարմանդների եւ 14 կարատանոց ոսկյա օղակի վրա:

Pandora Era հավաքածուն իր մինիմալիստական ​​շրջանակով համապատասխանում է դասական ոճին: Կաթիլի եւ քարի տեսքով երեք կախազարդերի զուսպ հավաքածուն պատրաստված է 14 կարատանոց սպիտակ եւ դեղին ոսկուց:

пандора2.jpg (70 KB)

Pandora Talisman հավաքածուն ունի հինգ տեսակի կախազարդ՝ ներառյալ սիրտը, աստղը, լուսինը եւ պայտը: Այս կտորները շքեղություն են հաղորդում Pandora-ի ոճին՝ շեշտելով բրենդի յուրահատկությունը: Կախազարդերը ներկայացված են համապատասխան շղթաներով, բայց դրանք կարող եք ձեռք բերել նաեւ առանձին, ինչը թույլ է տալիս կրողներին խառնել եւ համապատասխանեցնել ապարանջաններն ու վզնոցները:

пандора3.jpg (78 KB)

Նոր հավաքածուն ներկայացվել է բրենդի վերջին՝ «Ադամանդներ բոլորի համար» արշավում։



© NEWS.am STYLE