Հսկա սիրամարգ․ Հեյդի Քլումի հերթական կերպարը՝ Հելոուինին

14:12   1 նոյեմբերի, 2023

Հեյդի Քլումը Հելոուինին գերազանցում է, գրեթե, բոլոր հայտնիներին: Նրա կերպարներն ամեն տարի այնքան տպավորիչ են լինում, որ հաճախ վիրուսային են դառնում, ինչպես անցյալ տարվա ահռելի մեծ որդը:

50-ամյա մոդելն այս տարվա երեկույթին ներկայացել է հսկա սիրամարգի տեսքով, որը լրացրել են Cirque du Soleil-ի արտիստները:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Heidi Klum (@heidiklum)

Ew.com-ը գրում է, որ ավելի վաղ Քլումը հայտնվել էր Amazon Live-ում դիզայներ Բիլ Կորսոյի հետ, ում հետ երկար տարիներ աշխատել է իր զգեստների վրա։ Ամեն տարի Քլումը որեւէ հետաքրքիր կերպար է մտածում, այնուհետեւ միտքը զարգացնում է՝ համագործակցելով Կորսոյի եւ այլ դիզայներների հետ։

Ուղիղ հեռարձակվող նախադիտման ժամանակ Քլումը հայտնվել էր միայն դիմակով՝ կերպարի մասին մյուս գուշակումները թողնելով հեռուստադիտողների երեւակայությանը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Prime Video (@primevideo)

Անդրադառնալով իր կերպարին՝ Քլումը նշել է, որ ամեն տարի իր առաջ նպատակ է դնում ինքն իրեն գերազանցելու։ «Cirque du Soleil, մենք դա արեցինք։ Շնորհակալ եմ այս Սիրամարգի հելոուինյան երազանքը կյանքի կոչելու համար»,-Instagram-ում գրել է մոդելը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Heidi Klum (@heidiklum)

Հավելենք, որ մոդելը նախկինում Հելոուինին ներկայացել էր այլմոլորակայինի, Ֆիոնայի, Մայքլ Ջեքսոնի Thriller տեսահոլովակի հրեշի եւ մի շարք այլ արտառոց կերպարներով։



© NEWS.am STYLE