Թրեւիս Բարքերը խոսել է կնոջ՝ Քորթնի Քարդաշյանի հղիության մասին ու բացահայտել իրենց երեխայի անունը

16:08   1 նոյեմբերի, 2023

Քորթնի Քարդաշյանի եւ Թրեւիս Բարքերի որդին լույս աշխարհ կգա Հելոուինին կամ նոյեմբերի սկզբին, գրում է People-ը՝ մեջբերելով թմբկահարի վերջին հարցազրույցներից մեկը։ 

Թոբի Մորզի One Life One Chance-ի մի դրվագում՝ Blink-182-ի 47-ամյա թմբկահար Թրեւիս Բարքերը պատմել է իր կնոջ՝ Քորթնի Քարդաշյանի հղիության մասին՝ հայտնելով որդու անունը եւ ծննդաբերության ժամկետը:

Հարցին, թե երբեւէ կլինի՞ մեկ այլ Transplants ալբոմ, հայտնի թմբկահարը պատասխանել է, որ իրենք խմբով պատրաստվում էին հանդես գալ բարեգործական համերգով, բայց ծրագրերը հետաձգվել են կարեւոր իրադարձության պատճառով:

«Մի բարեգործական ծրագիր ունենք Հավայան կղզիների համար, որը պատրաստվում էինք անել, բայց այն համընկնում էր Ռոքիի ծնվելու ժամանակահատվածին»,-ասել է Բարքերը՝ կարծես բացահայտելով իր եւ Քորթնիի տղայի անունը:

«Ռոքի Բարքե՞ր»,-հարցրել է հաղորդավարը, իսկ թմբկահարը հաստատել է։ 

«Հիանալի անուն է»,-հավելել է Մորզը, որը հետաքրքրվել է նաեւ, թե երբ է երեխան լույս աշխարհ գալու։ Բարքերը նշել է, որ փոքրիկին սպասում են Հելոուինին, կամ՝ նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում:

Լուսանկարը՝  Axelle/Bauer-Griffin/Filmmagic



© NEWS.am STYLE