Սարդ-մարդու կերպարով հարյուրավոր մարդիկ են հավաքվել Արգենտինայում՝ Գինեսի ռեկորդ սահմանելու նպատակով

19:19   1 նոյեմբերի, 2023

Spider-Man-ի հագուստներով մոտավորապես 2000 մարդ է  հավաքվել Արգենտինայի մայրաքաղաքում՝ փորձելով գերազանցել Գինեսի համաշխարհային ռեկորդը, գրում է Upi.com-ը։

Ինֆլյուենսեր Ուկի Դինը, ով սոցիալական մեդիայի միջոցով էր կազմակերպել միջոցառումը, կարծում է, որ Բուենոս Այրեսում Սարդ-մարդու հագուստներով կերպարների թիվը մի պահ, գուցե, հասնում էր 3000-ի, սակայն բոլոր մասնակիցներին հաշվել չի հաջողվել։

Նախաձեռնության նպատակն էր կազմակերպել Սարդ-մարդու հագուստով մարդկանց ամենամեծ հավաքը՝ գերազանցելով Գինեսի համաշխարհային ռեկորդը, որը սահմանվել էր այս տարվա հունիսին՝ Մալայզիայում:

Դինը նշել է, որ մասնակիցները բեռնատարում չփչացող սննդամթերք են լցրել՝ տեղական բարգեգործական կազմակերպություններին նվիրաբերելու նպատակով:

Ռեկորդի փորձի ապացույցները դեռ պետք է վերանայվեն Գինեսի ռեկորդների գրքի անձնակազմի կողմից:

Լուսանկարը՝ Matías Martín Campaya



© NEWS.am STYLE