Aston Martin ընկերությունը ստեղծել է աշխարհի ամենակատարյալ հեծանիվը

21:19   2 նոյեմբերի, 2023

Aston Martin-ը պայմանագիր է կնքել հեծանիվների արտադրությամբ զբաղվող բրիտանական J.Laverack-ի հետ՝ աշխարհի ամենանորարարական հեծանիվը արտադրելու համար:

Երկանիվ Aston Martin-ը, որը կոչվում է J.Laverack Aston Martin .1R, նկարագրվում է որպես աշխարհի ամենաառաջադեմ եւ մանրակրկիտ մշակված հեծանիվը:

велик1.jpg (19 KB)

1R-ը աչքի է ընկնում «առանց պտուտակների» դիզայնով: Եթե ​​ուշադիր նայեք, կնկատեք, որ նրբագեղ դիզայնով հեծանիվը բաց մալուխներ կամ անցքեր չունի: 

1R-ի ծայրահեղ նրբագեղ դիզայնը ոչ միայն հիմնված է հեծանվային արդյունաբերության հաստատված սկզբունքների վրա, այլեւ ոգեշնչված է Aston Martin սուպերքարերից եւ հիպերքարերից:

велик2.jpg (53 KB)

Գնորդները հնարավորություն կունենան ընտրելու հեծանիվների խողովակների, կեռների, նստատեղերի սյունի եւ ղեկի նյութերն ու գույները: Aston Martin-ը դեռ չի բացահայտել, թե քանի 1R  կարտադրվի եւ չի մեկնաբանել գնի մասին: Պատվերով J.Laverack հեծանիվները կարող են արժենալ մոտ 5600 դոլար, բայց զարմանալի չի լինի, եթե Aston Martin հեծանիվն արժենա ավելի քան 30,000 դոլար:



© NEWS.am STYLE