«Փոքրիկ միջադեպ էր, ոչ ոք չի տուժել». Ալլա Լեւոնյանը՝ իր մասնակցությամբ ավտովթարի մասին

10:33   3 նոյեմբերի, 2023

Երգչուհի Ալլա Լեւոնյանն անդրադարձել է երեկ՝ նոյեմբերի 2-ին, իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին: Նա նշել է, որ շատ զանգեր ու նամակներ է ստացել դեպքից հետո, եւ որոշել է ընկերներին, հարազատներին ու հետեւորդներին պատասխանել ինստագրամյան հրապարակմամբ:

«Համացանցում տարածվել է նյութ ավտովթարի մասին՝ իմ մասնակցությամբ: Շնորհակալ եմ անհանգստության համար: Փառք Աստծո՝ փոքրիկ միջադեպ էր, ոչ ոք չի տուժել, ամեն բան կարգին է»,-գրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ Shamahyan.com-ը գրել էր, որ երեկ՝ նոյեմբերի 2-ին, ժամը 22:20-ի սահմաններում «Աբովյան պուրակ»-ում բախվել էին Երեւանի բնակիչներ 48-ամյա Ալլա Լեւոնյանի վարած Toyota Highlander մակնիշի ավտոմեքենան եւ 40-ամյա Արթուր Գեւորգյանի վարած թիվ 50 երթուղին սպասարկող Zhongtong մակնիշի ավտոբուսը: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 1 հոգի տեղափոխվել էր Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

097b87e2-3136-493d-9c54-f7a5a619425e.jpeg (125 KB)

Լուսանկարը` Vahe Step



© NEWS.am STYLE