Գունաբացված հոնքեր ու total black համադրություն․ Մադոննա Հարությունյանի թրենդային լուքը (ֆոտո)

22:22   3 նոյեմբերի, 2023

Ոճաբան Մադոննա Հարությունյանը Instagram-ում նոր ֆոտոշարք է հրապարակել, որում փայլում է իր հերթական թրենդային կերպարով։ Ոճաբանը դիմել է վերջին շրջանի ամենահամարձակ փորձարկումներից մեկին՝ գունաբացված հոնքերի թրենդին, ինչը նրան ավելի վայրի ու հետաքրքիր տեսք է հաղորդել։ Դրա հետ մեկտեղ Մադոննան մուգ ստվերաներկերով ընդգծել է աչքերը, շեշտադրել պեպենները, իսկ շուրթերը ընդգծել նյուդ երանգով։ Շիկահերի ընդհանուր կերպարի հետ այս տեսքը բավական համահունչ է նայվում։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Madonna Harutyunyan (@madonnaharutyunyan)

Ֆոտոշարքում ոճաբանը երկար ատլասե զգեստով է, որը եթերային տրամադրություն է փոխանցում՝ շեշտադրելով Մադոննայի մեջքն ու ուսերը եւ ցուցադրելով դաջածքները։ Ոճաբանը կրել է նեղ առաջնամասով աշնանային կոշիկներ։ Մադոննան հավելել է, որ սիրել է իր կերպարը, որը Unique Dressroom-ից է։ 



© NEWS.am STYLE