Պրինատավոր զուգագուլպաները որքան էլ գեղեցիկ են ու հետաքրքիր, դրանք պետք է կարողանալ այնպես համադրել, որ «չափի մեջ» դրսեւորվեն։
Ոճաբան Մադոննա Հարությունյանն իր իսկ փորձով կիսվել է հետեւորդների հետ։ Նա Instagram-ում հրապարակել է տեսանյութ՝ ցուցադրելով, թե ինչի հետ է համադրել վագրային պրինտով իր զուգագուլպաները։ Հայտնի շիկահերը նրբագեղ ու դասական կերպար է կարողացել ստեղծել՝ չնայած վառ պրինտի օգտագործմանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Ոճաբանը նշում է՝ քանի որ պրինտը շատ ակտիվ է, համադրությունների հարցում պետք է զգույշ լինել։ Այդ պատճառով նա ընտրել է սեւ մինի շրջազգեստ եւ ժիլետ հիշեցնող բլուզ, ցածր կրունկով եւ սուր առաջնամասով կոշիկներ ու սպիտակ կարճ բաճկոն, որը նախընտրել է մեծ չափսի։ Մադոննան մազերը հավաքել է ձիգ, իսկ զարդերից կրել խոշոր ոսկեգույն քաֆեր։
«Կենդանական պրինտը միշտ ինչ-որ վուլգարություն ունի, բայց ճիշտ համադրելու դեպքում կարող եք խուսափել դրանից»,-տեսանյութում ասում է նա։