«Այնպես ուզում եմ»․ Բրյունետը ներկայացրել է «Ռոզալի» ֆիլմում հնչող իր կատարումը

19:29   6 նոյեմբերի, 2023

Հոկտեմբերի 26-ին մեծ էկրաններ բարձրացավ «Ռոզալի» ռոմանտիկ կատակերգությունը՝ մարդու եւ ռոբոտի միջեւ ծագող ջերմ զգացմունքների մասին։ Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Տարոն Իսպիրյանն (Պոնչ) ու Նաստասյա Գոլովկոն։ 

Դրվագներից մեկում հերոսուհին բեմ է բարձրանում ու երգում Ռոբերտ Ամիրխանյանի «Այնպես ուզում եմ» հայտնի երգը, որն իրականում հնչում է Բրյունետի կատարմամբ։ «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի դեսպանը ներկայացրել է երգի ամբողջական տարբերակը: Երգչուհին նշել է, որ այն հասանելի է բոլոր հեռարձակվող հարթակներում։

Բրյունետը երգից փոքրիկ հատված հրապարակել է նաեւ TikTok-ի իր էջում։ 

@_brunette_e_

Aynpes uzum em is now available in all platforms

♬ Aynpes uzum em - Rosali movie soundtrack - Brunette



© NEWS.am STYLE