Համացանցում բոյկոտել են Dior ապրանքանիշին՝ Բելլա Հադիդին իսրայելցի մոդելով փոխարինելու համար

17:18   8 նոյեմբերի, 2023

Համացանցի օգտատերերը բոյկոտ են հայտարարել ֆրանսիական Dior ապրանքանիշի նկատմամբ՝ պաղեստինա-հոլանդական ծագումով ամերիկյան մոդել Բելլա Հադիդի հետ ապրանքանիշի համագործակցության խզման մասին լուրերից հետո։ Համապատասխան հաղորդագրությունները հայտնվել են X հարթակում (նախկինում՝ Twitter):

Հայտնի է, որ նորաձեւության տունը որոշել է Հադիդին փոխարինել իսրայելցի մոդել Մեյ Թագերով։ Այնուամենայնիվ, բրենդի ղեկավարությունը չի բացատրել նման որոշման մանրամասները:

Լուրերից հետո, սակայն, համացանցում Dior-ին ուղղված մի շարք քննադատական մեկնաբանություններ են հայտնվել, որոնք արված են #BoycottDior հեշթեգի ներքո։ Որոշ օգտատերեր, նույնիսկ, կոչ են արել բոյկոտել Louis Vuitton, Hennessy, Givenchy ապրանքները, որոնք Dior-ի հետ միասին LVMH կոնգլոմերատի մաս են կազմում: 



© NEWS.am STYLE