Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում (VIDEO)

11:30   9 նոյեմբերի, 2023

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով: Les Nereides ինքնատիպ զարդերի բրենդն արդեն 6 տարի Երեւանում է՝ մայրաքաղաքի սրտում, Մաշտոցի պողոտա 9 հասցեում: Ոսկեջրած զարդերից յուրաքանչյուրը բացառիկ է իր չկրկնվող կախազարդով՝ պատրաստված տարբեր գույնի ու չափի բյուրեղներից:

Ձեռագործ աշխատանքներից  յուրաքանչյուրը եզակի է ու ստեղծված ամենատարբեր ճաշակի մարդկանց համար: Դասական շարքից են բյուրեղներով շքեղ զարդերը, որոնք ֆրանսիական փայլ են հաղոդում փարիզյան նորաձեւությունը սիրող ու գնահատող կանանց։

Նոր հավաքածուն ընդգրկում է լայն տեսականի՝ վարդերի տեսքով, Եգիպտական մոտիվներով՝ ներառելով ամուլետներ, որոնք շատերի համար պաշտպանիչ նշանակություն ունեն: Ավելին՝ տեսանյութում։ 



© NEWS.am STYLE