Timbaland-ը ներողություն է խնդրել Սփիրսից՝ «Թիմբերլեյքը պետք է նրան դնչկալ հագցներ» արտահայտության համար

17:20   9 նոյեմբերի, 2023

Timbaland-ը ներողություն է խնդրել Բրիթնի Սփիրսի հասցեին արած մեկնաբանությունների համար, գրում է People-ը։ 

Վերջերս երաժշտական պրոդյուսերը քննադատության ենթարկվեց այն բանի համար, որ հոկտեմբերի 29-ին տված հարցազրույցում ասել էր, որ իր երկարամյա գործընկեր Ջասթին Թիմբերլեյքը «պետք է դնչկալ հագցներ» Սփիրսին՝ նրա հասցեին հնչեցրած մեղադրանքների համար, որոնք սկսեցին շրջանառվել երգչուհու «Իմ ներսի կինը» ինքնակենսագրականի հրապարակումից հետո: 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Timbo the King (@timbaland)

Չորեքշաբթի օրը 51-ամյա Timbaland-ը ներողություն խնդրեց TikTok-ի ուղիղ հեռարձակմամբ: Քննադատություններից հետո պրոդյուսերը (իսկական անունը՝ Թիմոթի Զախերի Մոսլի) Instagram-ում կիսվեց իր ներողության տեսանյութով:

«Այս ամենին բացատրություն չկա։ Դնչկալ հագցնել»․․․ Ինչի՞ մասին էի ես մտածում։ Ես երբեք չպետք է նման արտահայտություն անեի… Ուզում եմ դիմել Բրիթնիի բոլոր երկրպագուներին՝ դուք ճիշտ եք, ես սխալվել եմ: Ընդունում եմ, որ դա կատակ չէր, եւ լավ չէր այդպես ասելը: Ներողություն եմ խնդրում Բրիթնիի երկրպագուներից եւ նրանից»,-նշել է Timbaland-ը։ 

«Երբեք ուշ չէ ներողություն խնդրելու համար»՝ OneRepublic-ի Apologize հիթի ներքո արված տեսանյութը վերնագրել է պրոդյուսերը:

Լուսանկարները՝ Evan Agostini / Invision/Associated Press, Larry Busacca/Getty



© NEWS.am STYLE