«Բրիգադա» սերիալի դերասանը վատ է զգացել ռեստորանում․ նրա համար շտապ օգնություն են կանչել

15:02   9 նոյեմբերի, 2023

«Բրիգադա» հեռուստասերիալի դերասանի համար շտապ օգնություն են կանչել, երբ նա հանգստանալիս է եղել մայրաքաղաքի «Ժիվագո» ռեստորանում։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։

Հրատարակության տվյալներով՝ 49-ամյա Դենիս Կիրիսի ինքնազգացոությունը վատացել է մի քանի բաժակ ալկոհոլ օգտագործելուց հետո։ Հաստատության աշխատակիցները ահազանգրել են շտապ օգնությանը։ Տղամարդուն տեղում համապատասխան օգնություն են ցուցաբերել։

Դենիս Կիրիսը դերասան է, ռեժիսոր, պրոդյուսեր, թատրոնի եւ կինոյի դերասանների անկախ արհմիության նախագահ։ Նկարահանվել է «Վայրի-2», «Անտիկիլլեր», «Բրիգադա», «Հետք» ֆիլմերում։ 2017 թվականից՝ Հանրային պալատի անդամ է եւ Մշակույթի զարգացման հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Լուսանկարը՝ ОПРФ



© NEWS.am STYLE