Սիրված դուետը Երեւանում կներկայացնի Բրամսի 190-ամյակին նվիրված հատուկ համերգ

16:19   9 նոյեմբերի, 2023

Նոյեմբերի 17-ին, ժամը 19:30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը բացառիկ երաժշտական հրավառություն է. համերգ՝ նվիրված Յոհաննես Բրամսի 190-ամյակին՝ անվանի եւ սիրված հայ երաժիշտներ Անուշ Նիկողոսյանի (ջութակ) եւ Հայկ Մելիքյանի (դաշնամուր) կատարմամբ։ Նշենք, որ սույն համերգն այս տարվա նրանց վերջին համատեղ ելույթն է Երեւանում։

Համերգը կազմակերպել են Հայաստանում  Գերմանիայի Դաշնության դեսպանությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։ Ծրագրում կհնչեն բրամսյան կամերային գոհարներն ու Վոլֆգանգ Րիմի Klavierstück 6 ստեղծագործությունը։ 



© NEWS.am STYLE