Victoria's Secret-ի հայազգի մոդել Ռուբինա Խանզադյանը կիսվել է Carolina Herrera բրենդի իր հարսանեկան զգեստի ստեղծման գործընթացով (ֆոտո)

20:25   9 նոյեմբերի, 2023

Հայազգի մոդել Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Victoria's Secret բրենդի հետ իր համագործակցությամբ, Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում, ինչպես նշել է, «իր երազանքների» հարսանեկան զգեստով է։ Ռուբինայի եւ նրա ընտրյալի՝ Գաբրիել Ռոսենի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել օրեր առաջ։ Մոդելն արարողությանը կրել է Carolina Herrera բրենդի՝ առանց թեւքերի երկար սպիտակ զգեստ, որը աչքի է ընկնում եւ պարզությամբ, եւ շքեղությամբ։ Շրջազգեստն ուղիղ է՝ առանց փոռերի եւ շղարշների, իսկ իրանից ամրացված է երկար կտոր, որը ստեղծում է կրկնակի շրջազգեստի տպավորություն։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Rubina Dyan (@rubinadyan)

Իր նոր հրապարակմամբ Ռուբինան շնորհակալություն է հայտնել բրենդի ստեղծագործական ղեկավար Ուես Գորդոնին՝ իր զտեստը ստեղծելու համար։ Մոդելը ներկայացրել է զգեստի պատրաստման ընթացքը, էսքիզներն ու նախահարսանեկան չափումները։

Խանզադյանը հատուկ շնորհակալություն է հայտնել նաեւ բոլորին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել յուրահատուկ հանդերձանքի ստեղծման գործընթացում։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Rubina Dyan (@rubinadyan)



© NEWS.am STYLE