Օրվա look-եր․ Սոֆի Մխեյան, Էթերի Ոսկանյան, Դիանա Տոռես (ֆոտո)

22:24   9 նոյեմբերի, 2023

Աշունն արդեն թեւակոխում է իր ցրտաշունչ շրջանը, սակայն հայտնիների տաքուկ ու կրակոտ ֆոտոշարքերը դեռեւս տարածվում են ինստագրամյան էջերում։

NEWS.am STYLE-ն «այսօրվա look-երում» առանձնացրել է Սոֆի Մխեյանի, Էթերի Ոսկանյանի եւ Դիանա Տոռեսի կերպարները։ 

Սոֆի Մխեյանը, բառի բուն եւ փոխաբերական իմաստներով, փայլում է։ Երգչուհին նախապատվությունը տվել է վարդագույնին։ Սոֆին սպիտակ շապիկի վրայից կրում է վարդագույն փայլերով հանդերձանք, որը համադրել է արծաթափայլ ձեռնոցների ու նույն երանգի բարձրակրունկների հետ, եւ ինչպես ասում են՝ «աշխարհին նայում է վարդագույն ակնոցով»։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от SOFI MKHEYAN (@sofimkheyan)

Էթերի Ոսկանյանն աշնանային կերպարում է։ Էթերին լուսանկարվել է ուղղաթիռի ֆոնին։ Դերասանուհին հարմարավետ ոճում է՝ ջինսե տաբատ՝ շապիկի, վերնաշապիկի ու սեւ օվերսայզ պիջակի համադրությամբ, իսկ որպես հավելում՝ սուր առաջնամասով բարձրակրունկներ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Eteri Voskanyan (@eteri_voskanyan_)

Դիանա Տոռեսը համարձակ կերպար է ցուցադրել իր նոր ֆոտոշարքում, որտեղ շիկահերը կրում է ուսերը բաց սեւ մինիտոպ, որը համադրել է սեւ տաբատի հետ։ Դերասանուհին smokey eyes դիմահարդարմամբ է, աքսեսուարներից նախընտրել է արծաթյա շղթաներով գոտի, իսկ ձեռքին երեւում է արծաթյա վզնոցը՝ խաչի տեսքով կախազարդով։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Diana Torres (@diana_torres_official)



© NEWS.am STYLE