«Ռուսական մատնահարդարումը» գրավում է TikTok-ը

12:30   11 նոյեմբերի, 2023

TikTok-ի գեղեցկուհիներն ուշադիր հետեւում են մատնահարդարման միտումներին: Մեր օրերում, այսպես կոչված, «ռուսական մատնահարդարումը» լայն տարածում է գտել։ #RussianManicures-ը հասել է 1 միլիարդ դիտումների՝ ապացուցելով, որ միտումը մեծ թափ է հավաքում։

Ի՞նչ է «ռուսական մատնահարդարումը»․

Ռուսական մատնահարդարումը, որը հաճախ կոչվում է «չոր մատնահարդարում», եղունգների խնամքի տեխնիկա է, որը հատուկ ուշադրություն է դարձնում կուտիկուլի խնամքին: Սա մի գործընթաց է, որը սովորաբար տեւում է 1,5-ից 2 ժամ, բայց շատերը գտնում են, որ այս արդյունքի համար արժե նման ներդրում կատարել:

russian-manicure-cuticles.jpg (55 KB)

Հստակ պատկեր ստանալու համար մատնահարդարն օգտագործում է էլեկտրական խարտոց: Սրա նպատակն է բացահայտել եւ այնուհետև վերացնել էպոնիխիումը` մաշկի հաստացած շերտը, որը գտնվում է ձեռքերի եւ ոտքերի եղունգների հիմքում:

@nailmartusa Reply to @alemarie.21 a Russian manicure usually includes a gel overlay but it’s not necessary!#russianmanicure #nailtutorial #gelnails ♬ You - Petit Biscuit

Ենթադրվում է, որ «ռուսական մատնահարդարումը» կարող է հեշտացնել բակտերիաների ներթափանցումն օրգանիզմ՝ առաջացնելով վարակ, սակայն այդ վտանգը տեղի է ունենում միայն չստերիլիզացված գործիքների օգտագործման դեպքում:

Մարդկանց այս միտումը գրավում է իր երկարակեցությամբ: «Ռուսական մատնահարդարումը» կարող է տեւել մինչև մեկ ամիս, ինչը իդեալական է ներկայիս տնտեսական պայմաններում։



© NEWS.am STYLE