Ռուսերեն երգ՝ անգլերեն կրկներգով․ Լիլի Մորտոն ներկայացրել է «I don't wanna know» երգի տեսահոլովակը

15:05   12 նոյեմբերի, 2023

Լիլի Մորտոն նոր գույներով է համալրել հայկական տեսահոլովակների գունապնակը։ Երգչուհու նոր աշխատանքը «I don't wanna know»/Չեմ ցանկանում իմանալ/ երգի հիման վրա է։ Թեեւ երգը անգլերեն վերնագրով է, այն, բացի կրկներգից, հնչում է ռուսերենով, իսկ տեսահոլովակը ներկայացնում է Լիլիի ամերիկյան զբոսանքը։ Տեսահոլովակի եւ երգի պրոդյուսինգով զբաղվել է Լիլիի սիրելին՝ Վադիմ Չանգլյանը։

Հոլովակում հայտնի շիկահերը, ինչպես միշտ, աչքի է ընկնում վառ կերպարներով, հատկապես մազերի բազմազանությամբ, որոնք այս դեպքում փոխարինվել են մանուշակագուն եւ վարդագույն կեղծամներով։ Երգը եւս վառ է, որը տեսահոլովակի հետ համադրվելով՝ թեթեւ եւ ուրախ տրամադրություն է հաղորդում դիտողին։ 



© NEWS.am STYLE