Բրյունետի համարձակ լուքը՝ արծաթագույնի ու սեւի համադրությամբ (ֆոտո)

21:35   12 նոյեմբերի, 2023

Երգչուհի Բրյունետը կարճ ժամանակում ցույց տվեց, որ ինքը հայկական շոուբիզնեսի ամենահամարձակ ներկայացուցիչներից է։ Նա իր ռիսկային ընտություններով աչքի ընկավ նաեւ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու շրջանում։ Երգչուհին հաճախ իր ընտրած բացվածքների համար հանրության կողմից ստանում է քննադատություններ, բայց նրա լսարանը միշտ էլ հիանում է նրա ոճով՝ Բրյունետին անվանելով հայկական շոուբիզնեսի ոճի խորհրդանիշ։

7389cfb1-8039-4ed5-8ceb-02e524169d15.jpeg (230 KB)

90375a8d-ae8d-4873-963e-b3dcbff4e21c.jpeg (179 KB)

Երգչուհու նոր կերպարը կրկին համարձակության մասին է։ Բրյունետն ընտրել է սեւ տոպ եւ նույն երանգի երկար շրջազգեստ, որոնք աչքի են ընկնում ակնհայտ բացվածքներով։ Լուքը երգչուհին համադրել է արծաթագույն բաճկոնով, նույն գույնի փոքրիկ պայուսակով եւ մինչեւ ծնկները հասնող սեւ բարձրակրունկներով։ Բրյունետն ինքը չի վերնագրել լուսանկարների շարքը, բայց հետեւորդները շտապել են մեկնաբանությունների դաշտը ողողել կրակի տեսքով էմոջիներով։

144b6c06-9c2b-415a-81a1-eaa07e66736c.jpeg (174 KB)

6ddfd842-3ec9-4d99-a19b-f2c8533381f2.jpeg (153 KB)

cdd2aa75-a9df-4df3-b856-0eb3dd6a98da.jpeg (140 KB)

Լուսանկարները՝ Բրյունետի ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE