Էս ի՞նչ վատ ես դու․ Գարիկ Պապոյանի ու Լյուսիի մասնակցությամբ Mimod խմբի նոր տեսահոլովակը

16:32   13 նոյեմբերի, 2023

Ամռանը Գարիկ Պապոյանը հայտարարեց իր նոր՝ Mimod խմբի ստեղծման մասին, որի կազմում առաջին՝ «Չկա» տեսահոլովակը ներկայացրեց օգոստոսի 5-ին։ Նորաստեղծ խումբը, որի մեներգչուհին Լյուսին է (Լուսինե Աղաբեկյան), միանգամից աչքի ընկավ անսովոր ռիթմերով ու վառ գույներով։

Օրերս Mimod-ը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ Vodka doo-doo։ Այն կրկին հետաքրքիր է արտիստների արտասովոր կերպարներով ու տեսահոլովակի տրամադրությամբ։ Երգի երաժշտության հեղինակները Գարիկ Պապոյանն ու D'Litte-ն են, խոսքերի հեղինակը՝ Գարիկը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն ու մտահաղացման հեղինակը Արամայիս Հայրապետյանն է։ Գարիկի ու Լյուսիի «այլմոլորակային» կերպարները ստեղծել են դիզայներներ Նարինե Մարկոսյանն ու Նազելի Մալխասյանը, դիմահարդար՝ Լիաննա Այվազյան, վարսահարդար՝ Նանո Ջուլհակյան։ 



© NEWS.am STYLE