Պարզվել է, թե ինչու է Վալերի Լեոնտեւը կարիերայից դադար վերցրել

22:14   13 նոյեմբերի, 2023

Երգիչ Վալերի Լեոնտեւը հիվանդության պատճառով է դադար վերցրել կարիերայից։ Այս մասին MK.RU-ի հետ զրույցում հայտնել է համերգային տնօրեն Ալեքսանդր Բենիշը։

Lenta.ru-ն, մեջբերելով նրա խոսքերը, գրում է, որ արտիստը երեք տարի ընդմիջում է վերցրել թոքաբորբի պատճառով։ «Այո, քովիդի ժամանակ Վալերան ծանր թոքաբորբ է տարել, ինչի հետեւանքով, եթե չասենք, որ լքել է, ապա ինչ-որ ժամանակով բացակայել է մեծ բեմից։ Բայց նա գիտի, որ ունի իր հանդիսատեսին, որը միշտ կընդունի իրեն, ուստի չի անհանգստանում»,- ասել է Բենիշը։

Բենիշը նշել է, որ երգիչը գալիս է Մոսկվա։ «Նա ապրում է այնպես, ինչպես ապրել է։ Ի տարբերություն տարբեր կեղծ խոսակցությունների՝ նա բավական շատ ժամանակ է անցկացնում Մոսկվայում։ Ամռանը նրա կինը՝ Լյուսին, միշտ գալիս էր Ռուսաստան, ամուսնու հետ հյուրախաղերի էր գնում՝ Ղրիմ, Կովկաս, իսկ  ձմռանը երգիչը հանգստանում էր Մայամիում»,-հավելել է նա:



© NEWS.am STYLE