Հայկական նորաձեւությունը բեմ է բարձրանում Կալիֆորնիայի սրտում

23:05   13 նոյեմբերի, 2023

Դեկտեմբերի 2-ին եւ 3-ին Կալիֆորնիայում տեղի կունենա հայկական նորաձեւթյան ինտերակտիվ երկօրյա միջոցառում, ասվում է Նորաձեւության եւ դիզայնի պալատ ՀԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ։ 

«Ուրախ ենք տեղեկացնել սպասված իրադարձության վերադարձի մասին, որը պատրաստվում է գրավել Լոս Անջելեսի նորաձեւության սիրահարներին երկրորդ տարին անընդմեջ: Հրավիրում ենք ձեզ միանալ հայկանան նորաձեւության ինտերակտիվ երկօրյա միջոցառմանը, որը խոստանում է լինել ավելի մեծ, ավելի հետաքրքիր եւ ավելի գեղեցիկ, քան երբեւէ»: 

Միջոցառումը համախմբել է ավելի քան 35 հայ դիզայներների, ովքեր կներկայացնեն իրենց լավագույն հավաքածուները ԱՄՆ-ում:  Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ՝ այն հարթակ է հայկական բիզնեսների համար՝ ձեռք բերել ԱՄՆ շուկայում պոտենցիալ հաճախորդներ, ներդրողներ, գործարար կապեր, ինչպես նաեւ շփվել հաճախորդների հետ եւ իրականացնել ներկայացված սահմանափակ տեսականու վաճառք:

«Անկախ նրանից, թե դուք նորաձեւության սիրահար եք, թե պարզապես փնտրում եք գնումների յուրահատուկ փորձ, այս միջոցառումը խոստանում է լինել հաճելի տոն բոլորի համար»:

Նորաձեւության իրադարձությունը կազմակերպել են Նորաձեւության եւ դիզայնի պալատը (նախագահ՝ Վահան Խաչատրյան), Armenia Empowered-ը եւ Buy Armenia-ն: 



© NEWS.am STYLE