Աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոնը եւ տավիղահար Քսավիեր դե Մեստղն առաջին անգամ ելույթ ունեցան Երեւանում (ֆոտո)

17:25   13 նոյեմբերի, 2023

«Երեւանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակում կիրակի օրը՝ նոյեմբերի 12-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ Հայաստանում ելույթ ունեցան աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոնը եւ տավիղահար Քսավիեր դե Մեստղը:

_DSF4626.jpg (92 KB)    

Երաժիշտները հայ հանդիսատեսին ներկայացան «Լատինական սերենադ» ծրագրով, որն ընդունվեց հայկական ջերմությամբ ու բուռն ծափահարություններով։ 

_DSF4631.jpg (86 KB)

Ռոլանդո Վիլլասոնն իր սերնդի ամենապահանջված կատարողներից մեկն է, որն այսօր դասվում է աշխարհի լավագույն տենորների շարքում: Նա թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ եւ տեսասկավառակ, ամբողջ աշխարհում վաճառել ավելի քան 2 միլիոն ալբոմ, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների: Ռոլանդո Վիլլասոնը շատ հաճախ համագործակցում է աշխարհի առաջատար նվագախմբերի եւ դիրիժորների հետ, այդ թվին են պատկանում իր բազմաթիվ ելույթները Դանիել Բարենբոյմի եւ Յաննիք Նեզե-Սեգենի հետ: 

Հայտնի երաժիշտների երեւանյան ելույթի մանրամասները ներկայացնում ենք լուսանկարներով։

_DSF4756.jpg (68 KB)

_DSF4639.jpg (88 KB)

_DSF4658.jpg (110 KB)

_DSF4789.jpg (129 KB)

_DSF4864.jpg (83 KB)

_DSF4899.jpg (94 KB)



© NEWS.am STYLE