Արմինկան «խուլիգանուհու» կերպարում․ 50-ամյա երգչուհու թրենդային լուքը

16:17   15 նոյեմբերի, 2023

Արմինկան այն կանանցից է, ովքեր «հաղթել են» ժամանակին։ 50-ամյա երգչուհին, որը տարիքից շատ ավելի երիտասարդ տեսք ունի, շարունակում է շլացնել իր նորաձեւ ընտրություններով ու գեղեցիկ կազմվածքով։ Ինստագրամյան իր էջում ամերիկաբնակ երգչուհին նոր ֆոտոշարք է տեղադրել եւ հետեւորդներից հետաքրքրվել՝ «Սիրու՞մ եք ինձ «թեթեւ» խուլիգանուհու կերպարում»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arminka (@arminkaofficial)

Լուսանկարներում հայտնի շիկահերը կարմիր մինի տոպով է, որը համադրել է լայնեզր ջինսե տաբատի եւ կարմիր, էլեգանտ բարձրակրունկների հետ։ Աքսեսուարներից Արմինկան նախընտրել է խոշոր, սեւ ակնոց ու հաստ չոկեր, իսկ մազերը ոճավորել է թեթեւ ալիքներով։

«Բոլոր կերպարներում անկրկնելի եք», «Ձեր ոճն ու ճաշակը կատարյալ են», «Ինչպես միշտ՝ օրիգինալ»,-մեկնաբանել են լուսանկարի ներքո։ 



© NEWS.am STYLE