22:30 15 նոյեմբերի, 2023Ճանաչված երգչուհի Մաքսիմի ինքնակոչ եղբայրը փորձել է խափանել նրա համերգը Մոսկվայում։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։ Նա զանգահարել է կազմակերպիչներին ու ասել, թե կպայթեցնի դահլիճը, եթե համերգը չչեղարկվի։
Mash-ի տվյալներով՝ տղամարդու անունը Իլյա է, նա 32 տարեկան է, ապրում է Սանկտ Պետերբուրգում։ Պարզ չէ, թե ինչու է նա ցանկացել խափանել երգչուհու համերգը, բայց նա զանգահարել է ու պահանջել, որ Մաքսիմին անհապաղ արգելեն կատարել գիշերային փողոցների ու դժվար տարիքի մասին իր հիթերը։
Համերգային տարածքն անմիջապես հետախուզել են եւ ստուգել պայթուցիկ սարքերի առկայությունը։ Այսօր հրաման է եղել էլ ավելի ուժեղացնել անվտանգությունը։ Իլյա Շ.-ի սոցցանցային էջերում հրապարակվել է մի ամբողջ մանիֆեստ՝ մի շարք անուններով եւ ոչ այնքան համահունչ պատմվածքով, որից էլ հետեւում է, որ նա Մարինա Աբրոսիմովայի (Մաքսիմ) եղբայրն է։
Լուսանկարը՝ Մաքսիմի մամուլի ծառայությունից