IKEA-ն ներկայացրել է իր պատասխանը Balenciaga-ին՝ սրբիչ-կիսաշրջազգեստի սեփական տարբերակով:
Balenciaga-ի սրբիչ-կիսաշրջազգեստն այս տարվա սկզբին էր հայտնվել Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում:
Կիսաշրջազգեստը նկարագրվում է որպես «unisex», «ստանդարտ կտրվածքով», «միջին չափսի», «մինչեւ ծնկները հասնող երկարության», «Balenciaga-ի ասեղնագործությամբ»՝ սրանք սրբիչների սովորական ատրիբուտներն են՝ ոչ մի առանձնահատուկ բան: Բայց այս տարօրինակ հանդերձանքն արժե 925 դոլար։
Բացի Balenciaga-ի սրբիչին նմանությունից, IKEA-ն նաեւ կրկնել է Balenciaga-ի կերպարը՝ սեւ գլխարկի, արեւային ակնոցի, սովորական բեժ տաբատի եւ սեւ կոշիկների համադրությամբ: