Դեւիդ Բեքհեմը Հնդկաստանում հյուրընկալվել է բոլիվուդյան աստղ Շահ Ռուխ Խանի տանը

21:09   18 նոյեմբերի, 2023

Դեւիդ Բեքհեմը Հնդկաստանում հյուրընկալվել է հայտնի դերասան Շահ Ռուխ Խանին։ Ֆուտբոլի աստղը բոլիվուդյան աստղին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ շեշտելով, որ վերջինն իր ընտանիքի հետ միշտ սպասված է իր տանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от David Beckham (@davidbeckham)

«Ինձ համար պատիվ էր այս մեծ մարդու տանը հյուրընկալվելը։ Նրա, Գաուրի Խանի ու նրանց գեղեցիկ երեխաների ու մտերիմ ընկերների հետ ճաշելը հրաշալի ավարտ էր Հնդկաստանում իմ առաջին այցի համար։ Շնորհակալ եմ, ընկերս։ Դու եւ քո ընտանիքը միշտ սպասված եք իմ տանը»,-դերասանի հետ համատեղ լուսանկարին կից գրել է Բեքհեմը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Shah Rukh Khan (@iamsrk)

Խանն իր հերթին կիսվել է անգլիացի ֆուտբոլիստի հետ լուսանկարով ու գրել․ «Անցած գիշեր՝ աստղի ու իսկական ջենթլմենի հետ։ Նրանով միշտ հիացել եմ, բայց այն, թե ինչպիսին է նա երեխաների հետ, ցույց տվեց, որ բացի ֆուտբոլից նա լավագույնն է նաեւ բարությամբ ու պատշաճ պահվածքով։ Իմ սերն եմ ուղարկում քո ընտանիքին»։ 

Թե դերասանի, թե ֆուտբոլիստի հետեւորդները ոգեւորությամբ են արձագանքել սպորտի ու կինոյի աստղերի հանդիպմանը։ 



© NEWS.am STYLE