Երգչուհի Քեսսին, ով ռեփեր Շոն «Դիդդի» Քոմբսին մեղադրում էր բռնաբարության եւ դաժան վերաբերմունքի մեջ, հաշտության է դիմել

15:47   19 նոյեմբերի, 2023

Երգչուհի Քեսսին, ով ռեփեր Շոն «Դիդդի» Քոմբսին մեղադրում էր բռնաբարության եւ չարաշահումների մեջ, հաշտության է դիմել։ Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Դուգլաս Ուիգդորը։

Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը համաձայնության են եկել, սակայն համաձայնագրի պայմանները չեն բացահայտվել, եւ դրանից դուրս այլ հայտարարություններ չեն արվելու։

«Ես որոշեցի այս հարցը լուծել խաղաղ ճանապարհով, այն պայմանով, որ ունենամ որոշակի վերահսկողություն։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին, երկրպագուներին եւ փաստաբաններին՝ անսասան աջակցության համար»,-ասել է Քեսսին:

«Մենք որոշել ենք այս հարցը լուծել խաղաղ ճանապարհով։ Մաղթում եմ Քեսիին եւ նրա ընտանիքին ամենայն բարիք»,-ասվում է ռեփերի հայտարարության մեջ:

Նրա փաստաբանն ավելի վաղ ասել էր, որ Կոմբսը «կտրականապես հերքում է» մեղադրանքները:

Երգչուհի Կասանդրա Վենտուրան՝ հայտնի որպես Քեսսի, դատական ​​հայց էր ներկայացրել նախկին ընկերոջ՝ ռեփեր Շոն «Դիդդի» Կոմբսի դեմ՝ մեղադրելով նրան բռնաբարության մեջ։ Հայցում Վենտուրան պնդում էր, որ Քոմբսը բռնաբարել է իրեն եւ տարիներ շարունակ ֆիզիկական բռնության ենթարկել իրենց հարաբերությունների ընթացքում։



© NEWS.am STYLE