«Ինձանից ավել»․ Սիրուշոն ներկայացրել է սպասված տեսահոլովակն ու զուգերգը պարագվայցի հայտնի երգչի հետ (VIDEO)

11:35   20 նոյեմբերի, 2023

Մի քանի օր երկրպագուներին ինտրիգների ու սպասումների մեջ պահելուց հետո Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ամբողջական տարբերակն ու տեսահոլովակը։ Մինչ թողարկումը երգի հայտնի հատվածն արդեն հասցրել էր շրջանառվել Instagram-ում ու TikTok-ում՝ դառնալով վերջին շրջանում օգտատերերի տեսանյութերի ամենատարածված հնչյուններից մեկը։ Սիրուշոյի ինստագրամյան էջում տեղադրված երգի անոնսային տարբերակը մեկ օրում գրանցել էր մեկ միլիոնից ավելի դիտում։

403634710_1806204349840010_7838302045222746778_n.jpg (26 KB)

«Ինձանից ավել» երգը զուգերգ է հայտնի պարագվայցի երաժիշտ եւ երգիչ Վիկտոր Էսպինոլայի հետ։ Իսպանահայկական երգն ունի նաեւ իսպաներեն վերնագիր՝ Un Millon de Flores: Տեսահոլովակում Սիրուշոն երեք շլացնող կերպարներում է։ Երգչուհու առաջին զգեստը սպիտակ է՝ հուլունքներով ու փետուրներով զարդարված, այնուհետեւ նա փայլում է իսպանական ոճում՝ կարմիր զգեստով ու ծաղկանախշ գլխազարդով, իսկ որպես եզրափակիչ կերպար՝ ընտրել է երկնագույն երանգի զգեստ՝ հունական ոճում։ Սիրուշոն համագործակցել է ամերիկահայ դիմահարդար Հրուշ Աճեմյանի հետ, որը աշխատում է նաեւ Քարդաշյանների հետ։ Տեսահոլովակում կտեսնեք նաեւ հայտնի կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանին։ 

387319766_737449288203253_153464453951572592_n.jpg (18 KB)

387329726_356611363498192_7767040822192104685_n.jpg (18 KB)

«Ես գրել եմ իմ հատվածի խոսքերն ու երաժշտությունը, Վիկտոր Էսպինոլան՝ իր, ու այսպիսով ստացվել է մշակույթների ձուլում: Վիկտորը աշխարհի լավագույն քնարահարներից է եւ նվագում է համաշխարհային լավագույն երաժիշտների հետ: Շնորհակալ եմ իրեն այս համագործակցության առաջարկի համար»,-Instagram-ում գրել է Սիրուշոն։ 



© NEWS.am STYLE