«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող Yan Girls-ի օգտին կարող եք քվեարկել նաեւ Հայաստանից

20:05   20 նոյեմբերի, 2023

«Մանկական Եվրատեսիլ 2023»-ին հաշված օրեր են մնացել։ Այսօր Ֆրանսիայում տեղի է ունենալու մրցույթի պաշտոնական բացման արարողությունը։ Բուն մրցույթը նախատեսված է նոյեմբերի 26-ին՝ Նիցցա քաղաքում։ Այս տարվա մրցույթին մասնակցում են 16 երկրների պատվիրակներ։ Հայաստանը ներկայացնում է Yan Girls խումբը՝ «Do It My Way» երգով: 

Մրցույթի մասնակիցների օգտին հնարավոր է քվեարկել նաեւ առցանց։ Նոյեմբերի 24-ից այցելեք jesc.tv կայք եւ քվեարկեք «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Yan Girls խմբի օգտին: Կայքում կլինեն բոլոր ելույթների կարճ տարբերակները: Դրանք դիտելուց հետո կարող եք քվեարկել Հայաստանի եւ  ձեր նախընտրած երկու այլ մասնակցի օգտին: Ելույթներից հետո ձայները կվերածվեն միավորների: Մրցույթի արդյունքները կորոշվեն ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկությամբ (50/50 հարաբերակցությամբ): 



© NEWS.am STYLE