22:26 21 նոյեմբերի, 2023Ջենիֆեր Լոպեսը վերաիմաստավորել է 2010-ականներին հատուկ կիպ զգեստը։ Երգչուհին ներկայացել է Magda Butrym-ի մարմնագույն զգեստով։
Միդի շրջազգեստը, բարձր դեկոլտեն եւ երկար թեւքերը նրա կերպարին հաղորդել են նրբագեղություն, իսկ կիսաթափանցիկ ուրվագիծը, որը հիշեցնում է 2010-ականների մերկ զգեստները, ժամանակակից տեսք է հաղորդել լուքին:
Посмотреть эту публикацию в Instagram
Լոպեսը կերպարը լրացրել է թափանցիկ բարձրակրունկներով եւ ադամանդե ականջօղերով:
Նրա մուգ մազերը հարդարված էին ալիքներով։ Երգչուհին նախընտրել էր չեզոք գույներով դիմահարդարում` վարդագույն կարմրաներկ, իսկ շուրթերին՝ մարմնագույն փայլ: