Christian Louboutin-ի կարմիր տակացուով կոշիկներն արդեն 30 տարեկան են

17:26   21 նոյեմբերի, 2023

Երբ խոսքը վերաբերում է կոշիկներին, յուրաքանչյուր նորաձեւության սիրահար պատրաստ է ամեն ինչի, որպեսզի ձեռք բերի Christian Louboutin-ի՝ կարմիր տակացուով լեգենդար կոշիկները:

Իր ստեղծման 30 տարիների ընթացքում ապրանքանիշը, հավանաբար, ավելին է արել, քան ցանկացած այլ արտադրող՝ կոշիկներն արվեստի վերածելու համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Christian Louboutin (@louboutinworld)

«Ես պարոն Լյուբուտինին անվանում եմ կոշիկի ամենամեծ շոումենը»,-CNN Style-ին ասել է Footwear News-ի ոճի տնօրեն Շենոն Ադուչին,-«Երկրպագուների համար կարմիր տակացուն գլամուրի ամենաբարձր կետն է խորհրդանշում»:

1993-ին, իր անկախ բիզնեսը սկսելուց երկու տարի անց, Լյուբուտինը նախագծեց կոշիկի հավաքածու՝ ոգեշնչված Էնդի Ուորհոլի «Ծաղիկներ» լիտոգրաֆիայից: Բայց դիզայնը «չտպավորեց» այնպես, ինչպես ակնկալում էր Լյուբուտինը: Տեսնելով, թե ինչպես է իր օգնականը ներկում իր եղունգները, դիզայների մոտ մի գաղափար ծնվեց․  նա վերցրեց կարմիր լաքը՝ կոշիկի տակացուն ներկելու համար:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Christian Louboutin (@louboutinworld)

«Կարմիրն այն գույնն է, որը մարմնավորում է սերը, կիրքը եւ կյանքը,-CNN Style-ին ասել է Լյուբուտինը,-Այն ուժեղ է, տեսանելի, հզոր եւ հայտնի է նրանով, որ դեպի իրեն է ձգում հաջողությունը»:

Louboutin-ները էժան չեն՝ 350 մինչեւ մոտ 4000 դոլար: Բոլորը հայտնի են կարմիր տակացուով:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Christian Louboutin (@louboutinworld)

«Լավ կոշիկն այն է, որը ստիպում է քեզ լավ զգալ, լավ տեսք ունենալ, լինել ինքնավստահ եւ եռանդուն։ Լավ կոշիկը այն կոշիկն է, որը ուրախություն է պատճառում, երբ մտածում ես դրա մասին եւ երբ այն կրում ես: Այն փոխում է ձեր մարմնի լեզուն եւ վերաբերմունքը»,-ասում է դիզայները: 



© NEWS.am STYLE