Իրինա Խակամադան հիացած է հայկական խաշով ու լավաշով

15:13   21 նոյեմբերի, 2023

Ռուս գրող Իրինա Խակամադան հիացած է հայկական խաշով։ Վերջերս Իրինան այցելել է Հայաստան, որտեղ փակ դասախոսություն է իրականացևել հայ ձեռներեցների համար։

Instagram-ի իր էջի Stories բաժնում նա կիսվել է հայկական խոհանոցից իր տպավորություններով։ «Խաշը ձեզ կփրկի առավոտյան․ հայկական նախաճաշը, ճաշը եւ ընթրիքը՝ մեկ խաշի մեջ»,-լուսանկարը մակագրել է նա։

Տեսանյութերից մեկում Խակամադան ուրախությամբ ուտում է թարմ թխած լավաշը եւ անեկդոտ պատմում։ «Հայկական ռադիոյին հարցնում են՝ ի՞նչ է հայկական խոհանոցը», ինչին ռադիոն պատասխանում է. «Դա ուտելիքի հաղթանակն է մտքի դեմ»... Այսպես՝ իմ միտքն էլ է անջատվել»,-կատակում է Խակամադան։

Խակամադան հրապարակել է նաև Գառնիի «Քարերի սիմֆոնիայի» լուսանկարը։



© NEWS.am STYLE