Louis Vuitton-ը ներկայացնում է սպասքի իր առաջին հավաքածուն

17:17   22 նոյեմբերի, 2023

Louis Vuitton-ը թողարկել է սպասքի իր առաջին հավաքածուն: Ամբողջական շարքը ներառում է ճենապակյա սպասք, բաժակներ եւ գրաֆիններ, որոնք ներկայացված են Monogram նորաձեւության տան ծաղկի գրաֆիկական պատկերով:

лу-1.jpg (47 KB)

Louis Vuitton-ի՝ ֆունկցիոնալ եւ դեկորատիվ սպասքի առաջին հավաքածուն վերաիմաստավորում է ապրելու արվեստը՝ սեղանին հաղորդելով հավերժական նրբագեղություն՝ տարվա ցանկացած եղանակին:

лу1-1.jpg (17 KB)

Monogram Flower Tile սպասքը պատրաստված է ճենապակուց՝ սպիտակ եւ կապույտ գունային գամմայով: Հասանելի է տարբեր ձեւաչափերով՝ նուրբ ափսեից մինչեւ ընդարձակ գավաթ, խորհրդանշական Monogram ծաղիկը ներկայացված է նուրբ ջրաներկային էֆեկտներով:

лу2.jpg (13 KB)

Twist Glass-ը հասանելի է բյուրեղյա տարբերակով եւ տարբեր գույներով:

лу3.jpg (28 KB)

Դինամիկ դիզայնը, շրջանաձեւ կառուցվածքը, լրացվում են ծաղկային լուծումներով:

лу4.jpg (13 KB)



© NEWS.am STYLE