Արքայազն Ուիլյամը «նախանձում» է իր կնոջ աճող ժողովրդականությանը

12:22   22 նոյեմբերի, 2023

Արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը վերջին մեկ տարվա ընթացքում բախվել են լուրջ մարտահրավերների, սակայն նրանց անձնական հարաբերությունները նույնպես դժվար ժամանակաշրջան են ապրում:

Ինչպես գրում է In Touch Weekly-ն՝ վկայակոչելով աղբյուրին, Ուելսի արքայազնը «նախանձում է» իր կնոջ աճող ժողովրդականությանը, ինչպես որ նրա հայրը՝ Չարլզ III թագավորը, ժամանակին նախանձում էր արքայադուստր Դիանային: 

Զույգը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, այդ թվում՝ երեք երեխաների դաստիարակության հետ կապված եւ արքայազն Հարիի մեմուարների հետեւանքներով պայմանավորված:

Թեեւ նախկինում զույգը միշտ բախվել է դժվարությունների, ներկա հանգամանքները, կարծես, բոլոր սահմաններն անցնում են: 

«Հասարակության մեջ այդքան ժամանակ միասին անցկացնելը միայն ավելացնում է լարվածությունը: Վերջերս նրանց հարաբերություններն այնքան էին լարվել, որ նրանք երկու շաբաթ չեն խոսել միմյանց հետ»,-ասել է աղբյուրը:

«Քեյթի ու Ուիլյամի՝ միասին հանդես գալը միշտ մեծ ժողովրդականություն է վայելել, բայց հիմա նրանք դա առանձին են անում»,-հավելել է ինսայդերը։

Ավելին՝ թվում է, թե Ուիլյամը սկսում է նախանձել Քեյթի հանդեպ ուշադրությանը։

Լուսանկարը՝ Karwai Tang/Wireimage



© NEWS.am STYLE