Կանացի կուրծքը երջանկացնում է մարդկանց․ գիտությունը դա հաստատում է

23:32   23 նոյեմբերի, 2023

Կանացի կուրծքը երջանկացնում է մարդկանց, եւ գիտությունը հաստատում է դա։ Որոշ կանայք, այդ թվում՝ այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Ռիհաննան, Քայլի Ջենները եւ Լիզոն, սովորություն ունեն սեղմել իրենց կուրծքը, ենթադրաբար այն պատճառով, որ դա իրենց մարմնին լավ հորմոններ է հաղորդում:

Cosmopolitan-ի պատրաստած տեսահոլովակը «գիտության դաս» է տալիս այն մասին, թե ինչու են կանայք հանգստություն զգում, երբ սեփական կուրծքն են սեղմում։

сис2.jpg (42 KB)

«Այսպիսով, եթե դուք անհանգստություն եք զգում, նյարդայնանում կամ վախենում եք, պարզապես սեղմեք ձեր կուրծքը։ Գուցե, շատերն այդպես են անում առանց, նույնիսկ, դրա մասին մտածելու»,-շարունակել է նա:

Օքսիտոցինը կապված է ոչ միայն կրծքի սեղմման հետ: Բնական հորմոնը մեծ դեր է խաղում նաեւ սեքսի, ծննդաբերության եւ կրծքով կերակրման ժամանակ։

си3.jpg (127 KB)

Տղամարդիկ ունեն օքսիտոցինի արտազատման իրենց ձեւերը, որոնց ժամանակ նրանք առանց մտածելու ձեռքերն իջեցնում են վարտիքի տակ: «Մարմնի որոշ մասեր (ստամոքս, ամորձիներ) ոչ սեռական ճանապարհով տրորելն ազատում է օքսիտոցին՝ հանգստացնող հորմոն, որը նվազեցնում է նյարդայնությունը»,-Cosmopolitan-ին ասել է Superdrug Online Doctor-ի՝ սեռական առողջության մասնագետ Բաբակ Աշրաֆին:

сис1.jpg (122 KB)

Որոշ տղամարդկանց կարող է օգտակար լինել պարզապես կնոջ կրծքին նայելը: Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ, ովքեր նայում են կանանց կրծքին, ավելի երկար են ապրում, քանի որ դա նպաստում է նրանց մտածողությանը, ինչը լավ է առողջության համար:



© NEWS.am STYLE