Samsung-ը եւ Maison Margiela նորաձեւության տունը ներկայացրել են Galaxy Z Flip5-ի հատուկ տարբերակը

19:23   24 նոյեմբերի, 2023

Samsung-ը եւ Maison Margiela նորաձեւության տունը ներկայացրել են իրենց ամենաթարմ համագործակցությունը՝ Galaxy Z Flip5-ի հատուկ թողարկումը, որը ներկայացնում է Samsung-ի տեխնոլոգիական հմտության եւ Maison Margiela-ի խորհրդանշական դիզայնի մոտեցման համադրությունը, գրում է Hypebeast-ը:

сунг.jpg (124 KB)

Այս սմարթֆոնը յուրահատուկ է հետեւի ապակու դիզայնի շնորհիվ, որն արված է Maison Margiela բաճկոնի կառուցվածքի տեսքով։ Galaxy Z Flip5 Maison Margiela Edition-ի դիզայնի կիսաթափանցիկ էֆեկտը բացահայտում է սարքի բարդ դետալները՝ համատեղելով տեխնոլոգիան եւ նորաձեւությունը:

сунг1.jpg (111 KB)

Հավաքածուն ներառում է երկու պատյան` իսկական սեւ կաշվից պատրաստված Flap Leather Case-ը եւ տարբերանշանի պիտակները, որոնք արտացոլում են Maison Margiela-ի Work-in-Progress դիզայնի ոճը:

сунг2.jpg (173 KB)

Գնի մասին դեռեւս չի հայտարարվել, բայց հայտնի է, որ Samsung Galaxy Z Flip5 Maison Margiela Edition-ը հասանելի կլինի նոյեմբերի 30-ից։

сунг3.jpg (133 KB)



© NEWS.am STYLE