Եվա Բաղդասարյանի փայլուն ու ծավալուն զգեստը, աշնանային բնապակերն ու գույները

15:23   24 նոյեմբերի, 2023

Եվա Բաղդասարյանը շլացրել է եւս մեկ վառ կերպարով: Դերասանուհին աշնանային ֆոտոշարք է իրականացրել՝ ամայի ճանապարհին կեցվածք ընդունելով վառ նարնջագույն զգեստով, իսկ արդյունքով կիսվել է Instagram-ում:

IMG_0735.jpeg (381 KB)

Զգեստի աչք զարնող դետալները փայլուն կտորն ու ծավալուն շրջազգեստն են: Դերասանուհին «անտառային փերու» կերպար է ստացել՝ եթերային վարսահարդարման ու աշնանային դիմահարդարման լրացմամբ: Եվայի կերպարն արժանացել է նաեւ հետեւորդների հավանությանը. «Խենթանալու աստիճան», «Այսքան սիրուն ես հեքիթում էի տեսել»,-գրել են հետեւորդները:

IMG_0736.jpeg (292 KB)

Լուսանկարների հեղինակը Ալբերտ Հարությունյանն է:

IMG_0737.jpeg (321 KB)



© NEWS.am STYLE