Հայաստանի ներկայացուցիչների փորձը «Մանկական Եվրատեսիլ»-ում. ինչպես քվեարկել Հայաստանի օգտին

11:01   25 նոյեմբերի, 2023

Երեկ Նիցցայում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի շրջանակում Հայաստանը ներկայացնող Yan Girls խմբի հերթական փորձը, որից մի քանի վայրկյան հայտնվել է մրցույթի ինստագրամյան էջում։ 

Երեկվանից  մեկնարկել է նաեւ «Մանկական Եվրատեսիլ»-ի առցանց քվեարկությունը: Հայաստանից եւս հնարավոր է քվեարկել Yan Girls-ի օգտին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Junior Eurovision Song Contest (@junioreurovisionofficial)

Քվեարկությունն իրականացվում է jesc.tv կայքի միջոցով, որտեղ կարող եք գտնել բոլոր ելույթների նախադիտումները: Դրանք դիտելուց հետո միայն կարող եք քվեարկել Հայաստանի մասնակիցների եւ ձեր նախընտրած երկու այլ երկրների մասնակիցների օգտին: 

Կիրակի օրը՝  նոյեմբերի 26-ին, միջոցառումից անմիջապես առաջ քվեարկությունը ժամանակավորապես կդադարեցվի: Ավելի ուշ՝ միջոցառման ընթացքում, այն կվերսկսվի մոտավորապես 15 րոպեով: Ելույթներից հետո ձեր ձայները կուղարկվեն քվեարկության թիմին, որտեղ դրանք կվերածվեն միավորների: Մրցույթի հաղթողը կորոշվի առցանց քվեարկության եւ ժյուրիի ձայների միջոցով՝ 50/50 հարաբերակցությամբ: Հաղթող կճանաչվի այն երգը, որը կհավաքի առավելագույն միավոր: 



© NEWS.am STYLE