Նոյեմբերի 30-ից մեծ էկրաններ կբարձրանա «Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ» ֆիլմը, որի փակ դիտումը կայացավ երեկ՝ նոյեմբերի 26-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:
«Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ»-ն արկածային կինոնկար է, որի ռեժիսորն Արշալույս Հարությունյանն է, պրոդյուսերը՝ Արման Միտոյանը: Այստեղ հետաքրքիր ու վառ կերպարներով կտեսնեք Ռաֆայել Երանոսյանին, Քեն Դավիդյանին, Լուիզա Ներսիսյանին, Սոս Ջանիբեկյանին, Վիկտորիա Սահակյանին, Լեւոն Հախվերդյանին, Սամվել Գրիգորյանին, Արսեն Սաղաթելյանին, Իշխան Ղարիբյանին ու Գրիշա Աղախանյանին։
Ֆիլմի հերոսը «չկայացած ռեժիսոր է», որին թատերական ինստիտուտից հեռացրել են իր անհավանական ու համարձակ մտքերի համար։ Բայց դա չի խանգարում նրան իր խելահեղ մտքերն իրագործել կյանքում։ Նա իր շուրջն է հավաքում իր նման արկածախնդիրների՝ աճպարարի, հակերի, նախկին ոստիկանի, իր սիրելի աղջկան, ով մասնագիտությամբ լրագրող է, եւ այս մարդկանց հետ որոշում է իրականացնել «Մեծապատիվ մուրացկաններ» օպերացիան, որն էլ դառնում է իր կյանքի ամենաեկամտաբեր եւ ամենասպասված ստեղծագործությունը։
Посмотреть эту публикацию в Instagram
Ֆիլմի գաղափարն ի սկզբանե ծնվել է Արշալույս Հարությունյանի մոտ, իսկ սցենարը գրել է Նարեկ Ավագյանի հետ։
Ռեժիսորը նշում է՝ ֆիլմի շուրջ երկար է աշխաել, բայց չի դժգոհում. «Սա իմ կյանքի, երեւի, ամենաերկար, ձգված նախագիծն է եղել: Որքան պրոցեսը ձգվեց, այնքան երկար կարողացա վայելել այն մարդկանց, ովքեր աշխատել են այս նախագծի շուրջ»:
Յուրաքանչյուր նոր ֆիլմ նոր փորձություն է, այն ամրապնդում է ընկերությունն ու տալիս նոր ընկերներ, ասում է Արշալույս Հարությունյանը:
Պրոդյուսեր Արման Միտոյանի խոսքով՝ նախագիծը ստացված է, իսկ գլխավոր գործոնները ռեժիսորն ու դերասանական կազմն են. «Մեծ ու բազմաժանր դերասանների շնորհիվ հասկացանք, որ եթե այսպիսի մարդկանց ենք հավաքել մի տեղ, ուրեմն՝ կարելի է ստեղծել այսպիսի նախագիծ, որը, կարծում եմ՝ իր ժանրի մեջ նորություն է»:
Գլխավոր հերոսի դերում Ռաֆայել Երանոսյանն է, մարմնավորում է Մանուկին, որը ռեժիսոր է, «բայց թատրոնում ոչ մի գործ չգտնելով որոշում է ինքը բեմադրել իր կյանքը: Ֆիլմում կա ամեն ինչ՝ դրամա, կրքեր, վախ… Այս անգամ իմ եւ Արշոյի աշխատանք էլ էր այլ կերպ, թեեւ միասին այլ նախագծերի շուրջ էլի ենք աշխատել։ Ինձ համար շատ բարդություններ կային, որովհետեւ ամեն ինչ, ինչը, սովորաբար ֆիլմերում անում են դուբլյորները, ինքս եմ արել, ու դա արել եմ, քանի որ հավատացել եմ ռեժիսորին»,-ասում է դերասանը:
Գլխավոր հերոսի սիրելիի դերում Վիկտորիա Սահակյանն է: «Երբ Արշալույս Հարությունյանը պատմում է որեւէ նախագծի մասին, դու էլ չես սպասում առաջարկի, դու արդեն ցանկանում ես այնտեղ լինել, վարակվում ես այդ մտքով: Ես միշտ ցանկանում եմ պարոն Հարությունյանի հետ աշխատել»,-ասում է դերասանուհին,-«Ինչ վերաբերում է ֆիլմին՝ բացարձակ պատկերացում չեմ ունեցել, թե ինչպիսին կլինի, որովհետեւ, ինչպես գիտեք, այն առաջնահերթ նկարահանվել է որպես սերիալ, բայց ֆիլմի դեպքում ոչ մի կադր չեմ նայել, իսկ արդյունքն անակնկալ էր, իմ սպասելիքներն ավելի, քան արդարացված են»:
Առանցքային է նաեւ Լուիզա Ներսիսյանի դերը: «Շատ եմ սիրել այս կերպարը, որովհետեւ միշտ էլ հետաքրքիր է ճակատագրական կերպարի մարմնավորելը: Մեծ մասամբ հերոսները լինում են զոհեր, այս դեպքում ուրախ եմ, որ մարմնավորում եմ կերպարի, ով իր գործողություններով ազդում է հերոսների վրա»,-նշում է նա:
Ֆիլմի փակ դիտումն անցավ կարմիր գորգի արարողությամբ ու հայտնի հյուրերով: Թե ինչպես էին դերասանական կազմն ու հյուրերը ներկայացել պրեմիերային՝ տեսանյութում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ