«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«ԿինԿոդ»-ը բեմ բարձրացավ փոփոխված կազմով․ ինչո՞ւ կատարվեց փոփոխությունը եւ ի՞նչ թարմություն բերեց ներկայացմանը (ֆոտո/վիդեո)

13:05, 30 նոյեմբերի

Վեց դասընկերուհի որոշում են տարիներ անց հանդիպել սաունայում, զրուցել ու պատմել իրենց կյանքի ամենաանկեղծ պատմությունները... Նրանցից ոմանք տառապում են տղամարդու պատճառով, 1-ը պատրաստվում է նշանվել, մյուսն էլ, կարծես, նոր է գտել իր տղամարդուն:

Ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի եւ սցենարիստ Արմեն Վարդանյանի «ԿինԿոդ» ներկայացման կիզակետում այս կանայք են՝ իրենց գույներով, արտաքին եւ ներքին առանձնահատկություններով ու խնդիրներով: Ներկայացման մեջ կա միայն մեկ տղամարդ, որի շուրջ էլ ծավալվում է սցենարային կուլմինացիան:

f7cfc732-85ce-49ae-90b6-9322c951a647.jfif (72 KB)

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում կայացավ «ԿինԿոդ» ներկայացման նոր տարբերակի պրեմիերան. ծանոթ սցենար, բայց թարմացված երկխոություններ ու նոր դերասանական կազմ: Անի Խաչիկյանին, Ռոզի Ավետիսովային եւ Ստեփան Ղամբարյանին փոխարինել են  Էվա Խաչատրյանը, Օլյա Հակոբյանը եւ Զիրոյանը։

Ներկայացման դերասանական կազմում շարունակում են մնալ Զառա Սահակյանը, Սոնա Մաթեւոսյանը, Քեթրին Մանասյանը եւ Ռիփփի Նավասարդյանը: 

Սեդրակ Գոջամանյանի խոսքով՝ ներկայացումը նոր ձեւաչափով բեմադրելու միտքը ծագել է իր եւ Արմեն Վարդանյանի մոտ: 

3249872d-876c-4a2f-8ddf-3007cdfcc65e.jfif (74 KB)

«Քանի որ Ռոզի Ավետիսովան եւ Ստեփան Ղամբարյանը ներառված են No Makeup-ում, իսկ Անի Խաչիկյանը բավական բազմազբաղ առօրյա ունի, որոշեցինք, որ դերասանական կազմում փոփոխությունների հետ մեկտեղ կարելի է ձեւաչափի եւ բովանդակության մեջ փոփոխություններ ստեղծել: Ուրախ եմ, որ այս անգամ էլ քասթինգի առումով չեմ սխալվել»,-ասում է ռեժիսորը: 

Ներկայացման «վետերան» Զառա Սահակյանի խոսքով՝ երկու տարբերակներում էլ հետաքրքիր էր աշխատելը: «Բնականաբար, այս փոփոխությունների հետ փոխվում է նաեւ քո ռիթմը, ինքդ էլ ես փորձում ադապտացվել, նոր վիճակ է ստեղծվում: Թիմային փոփոխությունը չի կարող չանդրադառնալ քո կերպարի ու նրա ռիթմի վրա: Այս ներկայացումն ինձ թույլ տվեց խաղալ մի հերոսուհու, ով ունի մի քանի շերտեր: Կարծում եմ՝ չնայած հումորային գծին՝ նա իրականում դժբախտ կին է, որը փորձում է ընկերական միջավայրում ցրվել»,-նշում է դերասանուհին:

1f34371e-fedf-4887-b26c-4cd95af80ead.jfif (79 KB)

«Իմ կերպարը դերասանուհի է, որը սկզբում հայտնվում է ավելի թատերական մոտեցմամբ, իսկ հետո դառնում է սովորական կին, որն ունի իր բարդույթները, առավելություններն ու թերությունները»,-պատմում է Օլյա Հակոբյանը։  

Օլյան «ԿինԿոդ»-ում փոխարինում է Ռոզի Ավետիսովային։ NEWS.am STYLE-ն օրերս թեմայի շուրջ զրուցել էր դերասանուհու հետ։ Հարցին՝ կա՞ր , արդյոք, մտավախություն մարմնավորել մի կերպարի, որն արդեն հայտնի է դարձել այլ դերասանուհու մատուցմամբ, նա պատասխանել է․

«Չեմ տեսել ներկայացումը նախկինում, եւ կարծում եմ՝ այս դեպքում դա լավ է, քանի որ հակառակ դեպքում, գուցե, լինեին ժեստերի, խոսքի նմանություններ, ինչն այս պարագայում չկա։ Ռոզիին շատ եմ սիրում որպես դերասանուհու։ Նախկինում էլ հեռուստանախագծերում եղել է նմանատիպ փորձ, որ փոխարինել եմ մեկ այլ դերասանուհու։ Իհարկե, դժվար է ցանկացած կերպար ստեղծելը, բայց ինչ վերաբերում է մտավախությանը, դա չունեմ»։ 

0e0de75e-43e6-4ff8-a2a2-6293a25d5381.jfif (74 KB)

Մյուս «խափված» հերսուհուն մարմնավորում է Էվա Խաչատրյանը։ «Ինքս կերպարում ինձ հիասքանչ եմ զգում, սակայն դրա լիարժեք պատասխանը կարող է տալ միայն հանդիսատեսը։ Ինձ թե կազմը, թե ռեժիսորը սիրով են ընդունել, մեծ աշխատանք է տարվել։ Մենք շատ գույներ ենք փոխել։ Սեդրակն այնպիսի ռեժիսոր է, որը դերասանի հետ աշխատում է նրան համապատասխան ձեւով, եւ հերոսուհու մեջ ես բերել եմ իմ գույները, իմ էներգետիկան»։

Զիրոյանի հերոսին նախկինում մարմնավորում է Ստեփան Ղամբարյանը։ Զիրոյի խոսքով՝ կերպարը փոխել չի փորձել, պարզապես, ադապտացրել է իր տեսակին։ «Պիեսն արդեն պատրաստ էր, կերպարը փոխելու կարիք չկար, պարզապես, ռեժիսորի հետ միասին գտել էինք իմ տեսակը, թե ինչպես ես կհասկանայի ու կընդունեի այդ վեց կերպարներին։ Թե ինչպես ստացվեց, կասի հանդիսատեսը։ Ցանկացած ներկայացում առաջին անգամ խաղալիս էմոցիաներն այլ են լինում, ներսումդ թրթիռ կա, որ ամեն բան լավ անցնի։ Ես ընդհանուր ներկայացման մասին եմ մտածում, քանի որ կարեւոր է ամեն բան պատշաճ կերպով ներկայացնել հանդիսատեսին»,-նշում է դերասանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Ներկայացման մյուս մանրամասներն ու բեմում կատարվող «խառնաշփոթը»` NEWS.am STYLE-ի պատրաստած տեսանյութում։ 

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել