Շների մասին բոլոր ֆիլմերը հաճոյախոսություններ են ստանում հանդիսատեսի կողմից, քանի որ ո՞վ չի հուզվի շան հավատարմությունից ու նվիրվածությունից, իսկ հանդիսատեսի զգացմունքների վրա խաղալու փորձը կինոյի կարեւորագույն գործիքներից է։
Այսպիսով՝ եւս մեկ ֆիլմ այն մասին, թե ինչու են շներն ավելի լավը, քան մարդիկ, եւ թե որքան մարդկությունը արժանի չէ նրանց։ Եկեք պարզենք, թե ինչն է ուշագրավ այս կոնկրետ կինոնկարում: Պատմության հիմքում մրցավազքն է, որի շրջանակում հերոսները 10 օրում պետք է 700 կիլոմետր անցնեն հեծանիվներով եւ բայակներով։ Ֆիլմը պատմում է մարզիկ Մայքլի մասին, ով իր կյանքի 19 տարիները նվիրել է արկածային մրցարշավներին՝ այդ ճանապարհին հասցնելով կազմել նաեւ ընտանիք:
Թերագնահատված հերոսը հավաքում է թիմ, որի հետ նա նախատեսում է հաղթահարել հարյուրավոր կիլոմետրեր՝ լեռներով, անտառներով եւ գետերով, իսկ նրա գեղեցկուհի կինը եւ սիրունատես դուստրը հուսահատորեն ոգեւորում են նրան տանը:
Իր ճանապարհին Մայքլը պատահաբար հանդիպում է մի անանուն ու անտուն շան, որին կերակրում է ու շարունակում իր մրցավազքը։ Անցնելով տպավորիչ տարածություններ՝ գլխավոր հերոսի թիմը կրկին հանդիպում է շանը եւ որոշում տանել նրան իրենց հետ։ Անվախ ու նվիրված շունն օգնում է հերոսներին հաղթահարել խոչընդոտները, զվարճացնում նրանց ու զարմացնում իր տոկունությամբ, ինչի համար Մայքլը շանն անվանում է Արթուր։ Ինչ-որ պահի Արթուրը, նույնիսկ, փրկում է մրցարշավորդների կյանքը, ինչի համար հերոսները, եւ նրանց հետ միասին նաեւ հանդիսատեսը, էլ ավելի են սկսում համակրել շանը։
Մարկ Ուոլբերգը, ով մարմնավորում է գլխավոր հերոսին, խաղում է շատ համակրելի եւ կարեկցող տղայի, ով չափազանց խղճում է Արթուրին, նա կապվում է նրա հետ եւ իր նոր ընկերոջ շնորհիվ դառնում հայտնի։
Այսպիսով, հերոսի հանդիպումը շան հետ բերում է նրան արկածներ եւ ցանկալի փառք, որով Մայքլը ցանկանում էր ավարտել իր մրցարշավային կարիերան։ Շատ արագ խիզախ Արթուրը գերազանցում է իր թիմին՝ դառնալով պատմության գլխավոր հերոսը՝ խարիզմատիկ ու քաղցր, ով անտարբեր չի թողնում շրջապատում ոչ մեկին։
Կարիք չկա խոսել հերոսների միջեւ կլիշե երկխոսությունների եւ արտահայտությունների մասին, որոնք հանդիսատեսին բացատրում են ֆիլմի իրադարձությունները, երբեմն էլ ֆիլմը չափից դուրս պարզ է դառնում, քանի որ սա դրամա չէ, որը հավակնում է տալ ենթատեքստի փիլիսոփայական վերլուծություն, այլ պարզապես. բարեսիրտ արկածային ժապավեն է, որը դիտողներին հիշեցնում է, թե որքան գեղեցիկ են շները:
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին