Դուբայը ներկայացնում է բազմաթիվ գաղափարներ՝ Ամանորի անմոռանալի տոնակատարության համար: Քաղաքը խոստանում է արտասովոր և անմոռանալի տոնակատարություն՝ աշխարհի ամենաբարձր երկնաքերին հարող տպավորիչ հրավառությունից մինչև լողափնյա աշխույժ երեկույթներ՝ համաշխարհային աստղերի կատարումներով։
Տոնական հրավառություններ
Ավանդաբար, Ամանորի տոնակատարությունները Դուբայում շքեղ են՝ լի գունագեղ հրավառություններով: Ամեն տարի Բուրջ Խալիֆա երկնաքերը կազմակերպում է տպավորիչ լազերային և պիրոտեխնիկական շոու: Դա վայելելու լավագույն տարբերակը մոտակա ռեստորաններից մեկում հարմարավետ տեղավորվելն է, ինչպիսիք են CÉ LA VI-ն Address Sky View հյուրանոցում, Asado-ն Palace Downtown-ում կամ Abd El Wahab-ը Souk Al Bahar առևտրի համալիրում: Palm Jumeirah Island-ի հյուրերը կարող են վայելել ամանորյա հրավառությունը Atlantis The Palm-ի վերևում գտնվող AURA Skypool panoramic լողավազանի պատշգամբից:
Պիկնիկ ծովափին
Նախատոնական խնջույք կարելի է կազմակերպել Kite Beach լողափում՝ շքեղ Բուրջ Ալ Արաբի մոտ։ Հարկավոր է վաղ ժամանել՝ տեսնելու, թե ինչպես է տարվա վերջին օրը արևը մայր մտնում Պարսից ծոցում: Այնուհետև գնացեք դեպի The Beach զբոսավայր, որը գտնվում է Jumeirah Beach Residence-ի դիմաց և սեղան ամրագրեք բազմաթիվ ռեստորաններից մեկի պատշգամբում: Ժամը 12-ին, գիշերային երկինքը կլուսավորվի տոնական հրավառության միլիոնավոր լույսերով՝ ստեղծելով կախարդական արտասովոր մթնոլորտ:
Ճամփորդություն աշխարհով մեկ Global Village-ում
Հետահաշվարկը մինչև կեսգիշեր սկսեք Դուբայի սեզոնային ժամանցի և առևտրի կենտրոնում՝ Global Village-ում: Հյուրերը կարող են վայելել տպավորիչ զբոսանքները և կառնավալային թեմաներով տեսարժան վայրերը, ուսումնասիրել համեղ սննդի կրպակները, ամբողջ գիշեր վայելել երաժշտություն և մշակութային պարային ներկայացումներ բացօթյա արենայում, և իհարկե, հիանալի գնումներ կատարել: Global Village-ի տաղավարներն առաջարկում են եզակի ապրանքներ և հուշանվերներ աշխարհի ավելի քան 90 երկրից:
Տոնական տրամադրություն City Walk-ում
Ամանորի գիշերը լուսավորված City Walk առևտրի համալիրով զբոսնելը վառ տպավորություններ կպարգևի ողջ ընտանիքին, իսկ տեղական սրճարաններն ու ռեստորանները կհիացնեն տոնական բազմազան ճաշացանկերով: Չորս ճաշատեսակով ամանորյա ընթրիքի համար հյուրերը կարող են գնալ թուրքական Butcha սթեյքհաուս, Մերձավոր Արևելքի խոհանոցի սիրահարները կարող են ուսումնասիրել արաբական Sikka սրճարանը կամ հայտնի Boaz ռեստորանը, որը գտնվում է գլխավոր հրապարակում: Բացի այդ, ԱՄԷ-ի ավանդական խոհանոցի սիրահարները պետք է անպայման այցելեն Arabian Tea House ռեստորան, որը տեղակայված է պատմական Ալ Ֆահիդի թաղամասում գտնվող City Walk-ից 15 րոպե հեռավորության վրա:
Ամանորի գիշերը Time Out Market Dubai-ում
Time Out Market Dubai-ը Դուբայի ամենահայտնի վայրերից մեկն է Ամանորը դիմավորելու համար: Նրա պատշգամբից հյուրերը կարող են վայելել Բուրջ Խալիֆայի հիասքանչ տեսարանը և տոնական գիշերվա տպավորիչ հրավառությունը: Ամանորյա ճաշացանկը ներառում է քաղաքի լավագույն խոհարարների 250 ճաշատեսակներ, իսկ ժամանցային ծրագիրը ներառում է The Reda Mafia երաժշտական համույթի, DJ Akmaral-ի, աճպարարների և ակրոբատների ելույթները, 360 աստիճանի ֆոտոխցիկ:
Տոնական ընթրիք DIFC-ում
Անկասկած, Դուբայ քաղաքի կենտրոնը բարձրադիր Բուրջ Խալիֆայով շարունակում է մնալ խնջույքների գլխավոր վայրերից մեկը: Այնուամենայնիվ, հարկ է ուսումնասիրել Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնը (DIFC), որը հայտնի է բարձրակարգ ռեստորանների առատությամբ:
Ընտրության բազմազանությունը կարող է դժվարացնել որոշումը, թե որտեղից սկսել ձեր խոհարարական ճանապարհորդությունը: Ուստի, հաշվի առեք Ամանորը նշելու նրանցից մեկում, օրինակ՝ The Guild-ում: Այս ընդարձակ ռեստորանային նախագիծը, որն ընդգրկում է 17,000 քառակուսի մետր տարածք, միավորում է մի քանի գաստրոնոմիական կոնցեպտներ: Ամանորի գիշերը The Guild-ը հյուրերին կառաջարկի հինգ ճաշատեսակներից բաղկացած նուրբ ընթրիք և լայնածավալ ժամանցային ծրագիր:
Նոր տարին անապատում
Ի՞նչը կարող է լինել ավելի էկզոտիկ, քան Ամանորը անապատում նշելը: Sonara Camp էկո-ռեստորանը իսկական օազիս է ավազաթմբերի մեջտեղում: Ամանորյա ծրագիրը ներառում է ժամանց ամբողջ ընտանիքի համար, տոնական ընթրիք, երաժշտական կատարումներ և մեծ հրավառություն:
Ամանորը Դուբայի լեգենդար հյուրանոցներում
Atlantis The Palm-ը հյուրերին հրավիրում է մեծ ընտանեկան Ամանորյա երեկույթի: Ատլանտիսի հյուրերը կվայելեն տոնական գալա ընթրիք՝ հարուստ ժամանցային ծրագրով: Երեկոյի գլխավոր իրադարձությունը խորհրդանշական կլինի երգիչ Սթինգի ելույթով: Համերգը կավարտվի Դուբայի ամենահիասքանչ հրավառությամբ, որը կտարածվի Atlantis The Palm -ից մինչև հարակից Atlantis The Royal:
Դուք կարող եք դիմավորել Ամանորը Rixos Premium Dubai-ում ոճային շքեղ երեկույթի ժամանակ: Հյուրերին սպասվում է տոնական գալա ընթրիք և հայտնի երգիչ Ջոն Նյումանի ելույթը: Նա կկատարի իր հայտնի հիթերը, այդ թվում՝ Love Me Again և Call Your Name:
Rixos The Palm Dubai Hotel & Suites-ում հյուրերը կվայելեն նրբաճաշակ ընթրիք, դիջեյների կատարումներ և Carlton J Smith-ի և Ember Trio-ի համերգը: Հանգստավայրի Rixy Kids Club ծրագիրը նաև կապահովի ձեր փոքրիկների գիշերային ժամանցը՝ ներառելով մանկական բուֆետ, կախարդական շոու, ծաղրածուի ներկայացում և շատ ավելին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:17, 22 մայիսի
Գրող Շառլ Ազնավուր. «Իմ երգերում կամ արձակում ես սիրում եմ վերակենդանացնել մոռացված հիշողությունները»16:20, 22 մայիսի
Դերասան Շառլ Ազնավուրը. շանսոնյեի հարյուրամյակի առթիվ15:14, 22 մայիսի
Դեմի Մուրի մասնակցությամբ նոր արյունալի սարսափ ֆիլմը կարող է նրան «Օսկար» բերել14:50, 22 մայիսի
Հայկական աղցան Շառլ Ազնավուրի բաղադրատոմսով14:20, 22 մայիսի
Pet Gala. գլամուրային շները վերստեղծել են 2024 թվականի Met Gala-ի ամենահայտնի կերպարները13:29, 22 մայիսի
Թողարկվել է Շառլ Ազնավուրի մասին կենսագրական ֆիլմի առաջին տիզեր-թրեյլերը13:01, 22 մայիսի
Ֆրանսիան մեծարում է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին12:44, 22 մայիսի
Ջենիֆեր Գարները համոզում է նախկին ամուսնուն՝ Բեն Աֆլեքին, շանս տալ Ջեյ Լոյի հետ ամուսնությանը12:08, 22 մայիսի
«Մտադիր եմ «Կապույտ թռչունը» վերաթողարկել»․ Արփին՝ վերելքի ու երկարատեւ լռության, «Եվրատեսիլ»-ին իր ու Էմմիի ապրումների, «Ազգային երգչի» ու «Մախմուրի» մասին11:43, 22 մայիսի
Դեռահաս ռեփերը պատահմամբ կրակել է ինքն իրեն սոցցանցերում տեսանյութի նկարահանման ժամանակ11:17, 22 մայիսի
Քենդալ Ջեները իր բաժանորդներին ուրախացրել է լողազգեստով լուսանկարներով10:19, 22 մայիսի
Քլոե եւ Քիմ Քարդաշյաններն ազդում են միմյանց նյարդերի վրա, վեճերն ավելի թունավոր են դառնում, երբ անջատված են խցիկները