Նախաամանորյա եռուզեռը հոգնեցուցիչ է, բայց չնայած դրան՝ հաճելի շրջան է։ Բոլորը վազում են ինչ-որ տեղ, գնումներ կատարում․․․ Տոնական սեղանից բացի, իհարկե, կարեւոր են նաեւ նվերները։ Շոկոլադե սալիկների անվերջ տեսականիներն արդեն կորցրել են հետաքրքրությունը, NEWS.am STYLE-ը որոշեց օգնել ձեզ՝ համեղ, օրիգինալ եւ ամենակարեւորը ոճային նվերի ընտրության հարցում։ Ահա, թե ինչ կարողացանք գտնել հայ արտադրողներից։
Շոկոլադով պատված ելակ
Շոկոլադով պատված ելակներ՝ սառը շամպայնով։ Իդեալական եւ օրիգինալ նվեր, որը հաճելիորեն կզարմացնի ձեր ընկերներին: iELAK-ն առաջարկում է ելակի լայն տեսականի՝ շքեղ ծաղկեփնջերից մինչեւ փոքրիկ տուփեր:
Մոչի
Օրիգինալ եւ համեղ նվեր՝ Ochen Mochi-ի կողմից։ Մոչին ճապոնական բրնձե թխվածք է, որը պատրաստվում է մոչիգոմից՝ ճապոնական խոհանոցում հայտնի՝ սոսնձվող բրնձից:
Ճապոնիայում այն ավանդաբար պատրաստում են մոչիցուկի կոչվող արարողությամբ։ Մոչին ուտում են ամբողջ տարին, եւ այն, ավանդաբար, կազմում է ճապոնական ամանորյա սեղանի կարեւոր մասը։ Ձեր հայկական խնջույքին տվեք ճապոնական երանգ: Ochen Mochi-ն ունի մոչիների մեծ ընտրանի։
«Ինքդ գունավորիր»՝ թխվածքաբլիթներ
B17.am-ն առաջարկում է մեղրաբլիթով պատրաստված ամանորյա թխվածքաբլիթներ, որոնք կարող եք ներկել ինքներդ՝ իհարկե ուտելի ներկով։ Ե՛վ երեխաները, եւ՛ մեծահասակները կարող են զվարճանալ:
Նրբաճաշակ ու համեղ
Մայրաքաղաքային հայտնի՝ «Syrovarnya» ռեստորանն առաջարկում է նվերների նորաոճ տուփ։ Այն ներառում է սկամորզա պանիր, որը պատրաստվում է հենց ռեստորանում, մեկ շիշ գինի, մուրաբա եւ մոմ։ Նուրբ, նրբաճաշակ եւ ամենակարեւորը՝ համեղ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ